Եդեմից դեպի արևելք
«Եդեմից դեպի արևելք» (անգլ.՝ East of Eden)՝ Ջոն Ստայնբեքի 1952 թվականի սեպտեմբերին հրատարակված վեպը։ «Եդեմից դեպի արևելք»-ը հաճախ համարում են Ստայնբեքի ամենահավակնոտ ստեղծագործությունը, այստեղ հեղինակը պատմում է երկու ընտանիքների՝ Թրասքների և Համիլտոնների, խառը մանրամասների մասին։
Եդեմից դեպի արևելք East of Eden | |
---|---|
Առաջին հրատարակության կազմը | |
Հեղինակ | Ջոն Ստայնբեք |
Անվանվել է | Ծննդոց |
Տեսակ | վեպ |
Ժանր | ընտանեկան սագա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Թրասքներ և Համիլտոններ |
Նկարագրում է | Սալինաս |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | 1952 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20211110 |
East of Eden (novel) Վիքիպահեստում |
Վեպը նախապես հղված էր հեղինակի որդիներին՝ Թոմին ու Ջոնին։ Ստայնբեքը ուզում էր մանրամասն նկարագրել Սալինաս Վալին, նրա վայրերը, ձայներն ու հոտերը։ Կարծիք կա, թե վեպում նկարագրված Համիլտոնների ընտանիքի համար հիմք է ծառայել իրական Սեմուել Համիլտոնի ընտանիքը, ով մորական կողմից Ստայնբեքի պապն էր[1]։ Բացի այդ վեպում որպես երկրորդական կերպար հանդես է գալիս Ջոն Ստայնբեքը[2]։
Ըստ Ստայնբեքի երրորդ կինը՝ Էլայնը, Ջոն Ստայնբեքը այս վեպը համարել է իր լավագույն ստեղծագործությունը (լատին․՝ magnum opus)[3]։ Ինքը՝ Ջոն Ստայնբեքը '«Եդեմից դեպի արևելք»-ի մասին ասել է՝
Այստեղ կա այն ամենը, ինչ որ ես իմացել եմ իմ արհեստի ու մասնագիտության շնորհիվ։ Կարծում եմ, որ այն ինչ գրել եմ մինչ այժմ, փորձ էր այս վեպը գրելու համար։ |
It has everything in it I have been able to learn about my craft or profession in all these years.
«Եդեմից դեպի արևելք» վեպի երկրորդ մասը էկրանավորել է Էլիա Կազանը 1955 թվականին։
Ստեղծման պատմություն
խմբագրելՎեպը գրելու ընթացքում Ստայնբեքը դիտարկել է տարբեր վերնագրեր՝ որոնցից էին «Սալինաս Վալի»-ն, նախապես ընտրված աշխատանքային վերնագիրը, «Իմ հովիտը», որը հայտնվեց, երբ մի բիզնեսմեն առաջարկեց վեպի անունը ավելի համապիտանի սարքել, «Հովտի ճանապարհին», «Կայենի նշանը» տարբերակ, որը հայտնվել է, երբ հեղինակը մտցրել է որոշ ավետարանից թեմաների ակնարկներ։ Եվ միայն այս բոլորից հետո վերջնական անունը ընտրվել է «Եդեմից դեպի արևելք» տարբերակը։
Վեպում արծածվում են բարոյազրկության, գթասրտության, սիրո, պայքարի, ճանաչման պայքարի, վեհության, ինքնակործանման թեմաները։ Հատուկ ուշադրությսւն է տրամադրվել մեղքի և ազատության թեմաներին։ Վեպի գրելուց Ատայնբեքը նեշնչվել է Ծննդոց գրքի չորրորդ գլխից, որտեղ ներկայացված է Կայենի և Աբելի պատմությունը։ Բացի այդ Ստայնբեքը վեպի հերոսների անունների հարցում էլի է հենվել Կայենի և Աբելի պատմությանը, նրանց անունների նմանությամբ հերոսների անուններն են Կարլ և Ադամ, Քեյլեբ և Արոն, Քեթի Էյմս (բոլորը սկսում են Ա (անգլ.՝ A) կամ Կ (անգլ.՝ C տառերով)։
Վեպը առաջին անգամ՝ 1952 թվականին հրատարակել է «Viking Press» հրատարակչությունը։ Առաջին հրատարակությունը երկու թողարկում է ունեցել՝ 1500 օրինակը Ստայնբեքի ստորագրությամբ, մնացածը առանց։ Ամեն տարի վաճառվում է գրքի 50000 օրինակ։ Այն բեսթսելերների ցանկում երկրորդ տեղում տեղում է գտնվում[4]։
Քննադատություն
խմբագրելՍկզբում գրաքննադատները սառն են ընդունել վեպը։ Այն համարվել է դաժան և անհամոզիչ, հատկապես Աստվածաշնչի հետ զուգահեռներ ունեցող հատվածներում։ Չնայած սրան 1962 թվականին՝ լույս տեսնելուց մի քանի ամիս անց գիրքը բեսթսելեր է դարձել։ Այժմ նա համարվում է Ստեյնբեքի լավագույն գործերից մեկը։
Գրականություն
խմբագրել- Govoni, Mark W. «Symbols for the Wordlessness': The Original Manuscript of East of Eden.» Steinbeck Quarterly14.01-02 (Winter/Spring 1981): 14-23 (անգլ.)
- McDaniel, Barbara. "Alienation in East of Eden: 'The Chart of the Soul'. Steinbeck Quarterly14.01-02 (Winter/Spring 1981): 32-39(անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Carl Nolte (2002 թ․ փետրվարի 24). «In Steinbeck Country». San Francisco Chronicle. (անգլ.)
- ↑ Chapter 46 of East of Eden
- ↑ John Ditsky (1977). Essays on East of Eden. Muncie, Indiana: Steinbeck Society of America, Ball State University. էջ 3. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «East of Eden-Critical Reception». Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եդեմից դեպի արևելք» հոդվածին։ |