Դրագո Գաբրիչ (խորվ.՝ Drago Gabrić; սեպտեմբերի 27, 1986(1986-09-27)[1][2] կամ հուլիսի 4, 1986(1986-07-04), Սպլիտ, ՀՍՖՀ), խորվաթ ֆուտբոլիստ, սլովենական «Կոպեր» ակումբի կիսապաշտպան։ Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրել է հինգ խաղ և խփել մեկ գնդակ։ Ֆուտբոլային դարպասապահ Տոնչի Գաբրիչի որդին է, ով նույնպես խաղացել է «Հայդուկ»-ում (ռուս.՝ «Хайдук») և Խորվաթիայի հավաքականում[3]։

Դրագո Գաբրիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1986(1986-09-27)[1][2] (37 տարեկան) կամ հուլիսի 4, 1986(1986-07-04) (37 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, ՀՍՖՀ
Հասակ 176
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սլովենիա Կոպեր
Համար 77
Պատանեկան կարիերա
1996—2005 Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2009 Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ) 72 (13)
2004—2005  Խորվաթիա Սոլին 16 (3)
2006  Խորվաթիա Նովալյա 9 (1)
2009—2011 Թուրքիա Տրաբզոնսպոր 25 (4)
2010—2011  Թուրքիա Անկարագյուջյու 22 (4)
2011—2012 Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ) 10 (1)
2012—2015 Խորվաթիա Ռիեկա 12 (0)
2013—2014  Սլովենիա Դոմժալե 14 (1)
2015  Խորվաթիա Զադար 13 (2)
2015—մ․հ․ Սլովենիա Կոպեր 2 (0)
Ազգային հավաքական
2007—2008 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 21) 9 (0)
2009—2010 Խորվաթիա Խորվաթիա 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Գաբրիչը պրոֆեսիոնալ ֆուտբոլ է եկել «Հայդուկ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմից։ 2004/2005 մրցաշրջանում նա առաջին անգամ ընդգրկվեց հիմնական կազմում, բայց այդպես էլ ոչ մի խաղ չխաղաց Խորվաթիայի առաջնությունում։ Խաղային պրակտիկան Գաբրիչը ստացել է երկրորդ դիվիզիոնում ընթացող «Սոլին» և «Նովալյա» ակումբներում, որոնցում խաղացել է 2004-2006 թվականներին։ 2006/2007 մրցաշրջանում Դրագոն սկսեց հաճախակի խաղալ «Հայդուկի» կազմում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման։ «Հայդուկ»-ի նոր մարզիչ Ռոբերտ Յարնիի գալուց հետո Գաբրիչը թիմում սկսեց ավելի կարևոր դեր ունենալ։ 2008 թվականին նա նշեց իր դեբյուտը եվրոգավաթներում՝ խաղալով չորս խաղ ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլերում, որտեղ «Հայդուկը» չկարողացավ ճեղքել «Դեպորտիվոյի» պաշտպանությունը։

2009 թվականի օգոստոսի 1-ին Գաբրիչը երկուսուկես միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբ։ Պայմանագիրը նրա հետ կնքվեց չորս տարի ժամկետով։ Նոր թիմում առաջին մրցաշրջանում Դրագոն դարձավ Թուրքիայի գավաթի հաղթող, սակայն մրցաշրջանի մեջտեղներում նա կորցրեց իր մշտական տեղը հիմնական կազմում։ 2010 թվականի գարնանը պարզ դարձավ, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են թուրքական ակումբներ «Բուրսասպոր»-ը և «Էսկիշեհիրսպոր»-ը, մոսկովյան «Դինամո»-ն, ինչպես նաև անանուն գերմանական ակումբներ[4]։ 2010/2011 մրցաշրջանում Գաբրիչը խաղաց «Անկարագյուջյու» ակումբի կազմում, որտեղ տեղափոխվել էր վարձավճարի դիմաց։

2011 թվականի մայիսի 23-ին Գաբրիչը Դուգոպոլիեմի և Բիսկոյի միջև գտնվող A1 մայրուղու վրա ավտովթարի ենթարկվեց՝ ստանալով գլխի ծանր վնասվածք՝ գլխուղեղի վնասվածք, գանգի ջարդվածք, դիմային ոսկորների և ձախ աչքի վնասվածք։ Վթարից հետո ընկավ կոմայի մեջ[3][5][6]։ Հուլիսին՝ բուժզննումն անցնելուց և վերականգնվելուց հետո, «Տրաբզոնսպորը» միակողմանի համաձայնությամբ խզեց ֆուտբոլիստի հետ ունեցած պայմանագիրը, որի մասին ֆուտբոլիստին տեղեկացրին էլեկտրոնային նամակով[7]։

Ավտովթարից վերականգնվելուց հետո Գաբրիչը 2011 թվականի սեպտեմբերին վերադարձավ «Հայդուկ»[8]։ Նոյեմբերին նա սկսեց հանդես գալ հիմնական կազմում, բայց նախկին մակարդակի այդպես էլ չկարողացավ վերադառնալ։ 2012 թվականի ամռանը Գաբրիչը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ռիեկա», բայց այնտեղ ևս չկարողացավ ցույց տալ իր բոլոր կարողությունները։ 2013/2014 մրցաշրջանում Գաբրիչը տեղափոխվեց սլովենական «Դոմժալե» ակումբ, իսկ 2015 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեց խորվաթական «Զադար» ակումբ, որտեղ մնաց մինչև 2014/2015 մրցաշրջանի ավարտը։

2015 թվականի ամռանը Գաբրիչը ազատ գործակալի կարգավիճակով լքեց «Ռիեկա» ակումբը։ Նույն տարվա նոյեմբերին նա պայմանագիր կնքեց սլովենական «Կոպեր» ակումբի հետ մինչև 2015/2016 մրցաշրջանի ավարտը[9]։

Ելույթներ հավաքականում խմբագրել

2007 թվականաին Գաբրիչը սկսեց խաղալ Խորվաթիայի երիտասարդական հավաքականում։ Դեբյուտը հավաքականում նշեց 2007 թվականի մարտի 7-ին՝ Իտալիայի երիտասարդական հավաքականի դեմ ընկերական պայքարի ժամանակ։ 2007 թվականի հունիսին Գաբրիչը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում անցկացրեց երկու որակավորման խաղ Ֆարերսկյան կղզինների և Հունաստանի հավաքականների դեմ։ Մեծերի հավաքականում առաջին անգամ հրավիրվեց 2009 թվականի մարտին՝ մասնակցելու աշխարհի առաջնության որակավորման փուլում Անդորայի հավաքականի դեմ խաղին։ Հավաքականի մարզիչ Սլավեն Բիլիչը այն ժամանակ ասաց, որ մարզումների ժամանակ ցանկանում է հետևել ֆուտբոլիստի գործողություններին[10]։ Այնուամենայնիվ, Գաբրիչը իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին՝ Լիխտեյնշտայնի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ։ 2010 թվականի առաջին կեսին Դրագոն մասնակցեցմհավաքականի չորս ընկերական հանդիպումներին, և միայն Ուելսի հավաքականի դեմ խաղում հեղինակեց իր առաջին գոլը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Gabric injured in car crash» (անգլերեն). ESPN. 2011 թ․ մայիսի 24. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Superlignews: «Динамо» интересуется хорватским полузащитником «Трабзонспора»». Sports.ru. 2010 թ․ ապրիլի 29. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Футболист сборной Хорватии попал в ужасную аварию». ТСН. 2011 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Croatia star Drago Gabric injured in car crash» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ մայիսի 24. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  7. «Трабзонспор разорвал контракт с травмированным игроком». Football.ua. 2011 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  8. «POČEO TRENIRATI Drago Gabrić: Divan je osjećaj vratiti se u staro jato» (խորվաթերեն). Slobodna Dalmacija. 2011 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Drago Gabrić u Kopru do kraja polusezone» (խորվաթերեն). Slobodna Dalmacija. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «Габрич готов к дебюту в сборной Хорватии». UEFA.com. 2009 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել