Դվնիկ (Երզնկայի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվնիկ (այլ կիրառումներ)
Դվնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Սեպուհ լեռան արևմտյան ստորոտում։
Գյուղ | |
---|---|
Դվնիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Երզնկայի գավառ |
Այլ անվանումներ | Դավկներ, Դըվնիկ, Դիվնիկ, Դունիկ, Թավկըներ, Թավկներ, Թըվկներ, Թըվնիկ, Թվնիկ, Տվնի, Տվնիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն խմբագրել
Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը թուրքերի կողմից բռնությամբ տեղահանվել կամ կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն խմբագրել
XIX դարի վերջին և XX դարի սկզբին ուներ 60-80 տուն` 450-610 հայ բնակչով։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր, մասսամբ նաև անասնապահությունը։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Դվնիկն ուներ Ս. Աստվածածին (կամ Ս. Սարգիս) անունով եկեղեցի։ Գյուղի մոտ է գտնվում Ս. Սերովբեի և Ս. Քերովբեի վանքերը։ Դվնիկում Հովհաննես անունով մի վարդապետ գետնի տակ գտել է մի հինավուրց մատուռ, որի պատերը գրեթե անվնաս էին մնացել։ Բնակավայրից հյուսիս-արևմուտք կար գերեզմանոց` արձանագրություններ ունեցող խաչքարերով։
Կրթություն խմբագրել
Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր երկսեռ վարժարան, որը սկզբում ունեցել է 20-30 աշակերտ, իսկ XX դարի սկզբին` մոտ 100 աշակերտ[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 148
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 446)։ |