Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դպրոց (այլ կիրառումներ)

«Դպրոց», ամսագիր։ Լույս է տեսել 1874-1876 թվականներին, Էջմիածնում։ Խմբագիր՝ Վահան Բաստամյանց։

«Դպրոց»-ն արևելահայ առաջին մանկավարժական պարբերականն էր։ Տպագրել է դպրոցական հրահանգներ ու տեղեկություններ, դասագրքերի գրախոսականներ, աշխարհագրական ու բնագիտական լուրեր, նշանավոր մարդկանց կենսագրականներ, գրական նյութեր աշակերտական ընթերցանության համար։ Լուսաբանել է առաջավոր մանկավարժական մեթոդներ[1][2]։

«Դպրոց»-ը կյանքի բարեփոխման միջոց է համարել լուսավորության տարածումը և զգալի դեր է կատարել կրթության բարելավման գործում։ Աշխատակցել են Ղ․ Աղայանը, Ս․ Մանդինյանը, Ա․ Մեդրակյանը, Ս․ Բաբայանը և ուրիշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԴՊՐՈՑ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 442