Դպրոցասեր տիկնանց ընկերություն

Դպրոցասեր կանանց ընկերություն, ստեղծվել է 1879 թվականի մայիսի 1 թվականին, Կոնստանդնուպոլսում, Օրթագյուղի Հռիփսիմյան վարժարանի սանուհիների նախաձեռնությամբ, հայ աղջիկների կրթության գործին նպաստելու և վարժուհիներ պատրաստելու նպատակով։

Դպրոցասեր տիկնանց ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրված1879
Գլխադասային գրասենյակՍտամբուլ, Թուրքիա

Ընդհանուր նկարագիր խմբագրել

Դպրոսասեր Կանանց Ընկերությունը սկզբում կոչվում Էր «Դպրոցասեր հայուհյաց ընկերություն»։ Կազմավորմանը մեծապես աջակցել են Ս․ Տյոաաբը և նրա մայրը՝ Նազլը Վահանը։ Ընկերության պատվավոր նախագահն էր Կոնստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը, ապա՝ պատրիարք Հարություն Վեհապետյանը, պատվավոր անդամներն էին՝ Հ․ Այվազովսկին, Գ․ Չիլինկիրյանը, Ս․ Տյուսաբը և ուրիշներ։ Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից, նվիրատվություններից։ 1879 թվականի նոյեմբերի 5-ին բացվել է Դպրոսասեր Կանանց Ընկերության վարժարանը, որը գործում է ցայսօր։ 1882 թվականին ընկերությունը Կոնստանդնուպոլսում կազմակերպել է առաջին հայկական գեղարվեստական ցուցահանդեսը (Հ․ Այվազովսկու մասնակցությամբ); 1895–1896 թվականներին դադարեցրել է գործունեությունը և վերսկսել 1908 թվականին։ 1915 թվականից հետո արգելվել և կրկին գործել է սկսել 1920 թվականին։ 1922 թվականին Դպրոսասեր Կանանց Ընկերությունը (վարժարանի հետ) տեղափոխվել է Սալոնիկ, ապա Մարսել և 1928 թվականից հաստատվել Փարիզում, որտեղ կազմվել է նոր վարչություն՝ գրող Անայիսի նախագահությամբ։ 1937 թվականից Դպրոցասեր Կանանց Ընկերության խնամակալությունը ստանձնել է ՀԲԸՄ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 443