«Դու և ես» (ռուս.՝ «Ты и я»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լարիսա Շեպիտկոն[1][2][3] 1971 թվականին։

Դու և ես
ռուս.՝ Ты и я
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼարիսա Շեպիտկո
Սցենարի հեղինակԳենադի Շպալիկով
ԴերակատարներԱլլա Դեմիդովա, Նատալիա Բոնդարչուկ, Օլեգ Եֆրեմով, Յուրի Վիզբոր և Լեոնիդ Դյաչկով
ՕպերատորԱլեքսանդր Կնյաժինսկի
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն97 րոպե

Սյուժե

խմբագրել

Ընդհուպ մոտենալով նյարդավիրաբուժության մեջ լուրջ նշանակություն ունեցող հայտնագործության իրականացմանը՝ ֆիլմի հերոս Պյոտրը թողնում է գիտական աշխատանքը, փորձարկմանի իր գործընկերոջն ու լավագույն ընկերոջը և մեկնում է Շվեդիա՝ որպես բժիշկ աշխատելու դեսպանատանը։

Մի քանի տարի անց աշխատանքով բավարարված չլինելու զգացումը նրան ստիպում է վերադառնալ Մոսկվա։ Բայց այնտեղ նրան չեն սպասում, չեն ընդունում գիտական համայնք, իսկ լավագույն ընկերը հրաժարվում է օգնել, չնայած Պյոտրի կնոջ խնդրանքներին։ Դրանից հետո նա մեկնում է Սիբիր։ Տարբեր մարդկանց հետ բազմաթիվ հանդիպումներն օգնում են նրան քաջություն ձեռք բերել, հաղթահարել ինքն իրեն և վերադառնալ մի ժամանակ լքած գիտական աշխատանքին։

Դերերում

խմբագրել
  • Լեոնիդ Դյաչկով – Պյոտր
  • Յուրի Վիզբոր – Սաշա
  • Ալլա Դեմիդովա – Կատյա
  • Նատալյա Բոնդարչուկ – Նադյա
  • Լեոնիդ Մարկով – Սերգեյ
  • Վլադիմիր Նոսիկ – Կոլկա
  • Լիդիա Կոնստանտինովա
  • Օլեգ ԵֆրեմովՕլեգ Պավլովիչ
  • Ալեքսանդր Յանվարյով – Վալկա[4]
  • Միխայիլ Բոչարով – տեղամասային տեսուչ
  • Ալեքսանդր Շիրվինդտ
  • Վիկտոր Շուլգին
  • Նատալյա Շվեց – էպիզոդ
  • Ա. Նիկոլաև – էպիզոդ
  • Մստիսլավ Զապաշնի – էպիզոդ

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Լարիսա Շեպիտկո
  • Սցենար՝ Լարիսա Շեպիտկո, Գենադի Շպալիկով
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Կնյաժինսկի
  • Կոմպոզիտոր՝ Ալֆրեդ Շնիտկե
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Բոյմ
  • Կոստյումների նկարիչ՝ Վյաչեսլավ Զայցև
  • Դիրիժոր՝ Էրի Կլաս
  • Հնչյունային օպերատոր՝ Լև Տրախտենբերգ

Նկարահանումների վայր

խմբագրել

Ըստ սցեների Ստոկհոլմում տեղի ունեցող արտասահմանյան կադրերի նկարահանումները տեղի են ունեցել Ցյուրիխում (նկարահանվել են Բանհոֆշտրասեում)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել