«Դուք հեռագիր ունեք» (ռուս.՝ «Вам телеграмма»), 1983 թվականի խորհրդային դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Կոնունովը։

Դուք հեռագիր ունեք
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Կոնունով
ԴերակատարներՏատյանա Դոգիլևա, Յուրի Սենկևիչ, Կարինա Մորիտց և Յուրի Կատին-Յարցև
ԿինոընկերությունՄոլդովաֆիլմ
Տևողություն67 րոպե
IMDbID 4221938

Սյուժե

խմբագրել

Ըստ ժանրի՝ ֆիլմը հոգեբանական մելոդրամա է։ Կոնֆլիկտը, որը դրված է սյուժեի հիմքում, նորարարական է և միևնույն ժամանակ որոշիչ միտում է ութսունականների խորհրդային ֆիլմերի համար, որոնք նվիրված են միջին տարիքի կնոջ ճակատագրին և ապրումներին (օրինակ, «Ձմեռային բալ»)։ Հերոսուհու ներքին կոնֆլիկտի պատճառը կյանքի ընդհանուր անկայունության զգացումն է ինչպես անձնական, այնպես էլ կարիերայի առումով․ երիտասարդությունն անցնում է, իսկ կյանքը դեռ գորշ է, միապաղաղ, ի տարբերություն նրա, ինչի մասին հերոսուհին երազել էր երիտասարդ տարիքում։ Հերոսուհու ներքին աններդաշնակությունը սրվում է նաև այն հանգամանքով, որ նա ապրում է գավառական քաղաքում, որտեղ աշխատում է որպես հեռագրեր բաժանող, և որտեղ բոլորը նրա մասին ամեն ինչ գիտեն։

Աննայի ու իր ամուսնու Սերգեյի անձնական կյանքը չի դասավորվում։ Նրանց կապում է միայն իրենց որդին՝ Անտոշկան։ Ամանորի նախօրեին Աննան հեռագիր է ստանում իրեն վաղուց սիրող իր դասընկեր Ալյոխինից, որը նրան առաջարկում է տեղափոխվել Սուրգուտ՝ իր հետ ապրելու իր նոր ստացած բնակարանում։ Միևնույն ժամանակ, Աննան ինքը սիրահարված է ոչ թե դասընկերոջը, այլ տան հարևանին՝ վայելչատես օդաչուի։ Ընկերուհիներն ու հարազատները դատապարտում են հերոսուհու՝ ընտանիքը լքելու ծրագրերը։ Ֆիլմը ներկայացում է երեք օր, որի ընթացքում Աննան պետք է իր և իր մտերիմ մարդկանց համար կարևոր որոշում կայացնի։

Դերերում

խմբագրել
  • Տատյանա Դոգիլևա – Աննա, հեռագրեր բաժանող
  • Կարինա Մորիտց – Վերոնիկա, հեռագրեր բաժանող
  • Գենադի Սկոմորոխով – Սերգեյ, Աննայի ամուսինը
  • Յուրի Սենկևիչ – Անտոն, Աննայի հարևանը
  • Մարիկա Բալան – Մարյա Պավլովնա
  • Պաուլինա Զավտոնի – Կլավդիա, հեռագրատան աշխատող
  • Ալլա Սերգիենկո – Տատյանա, հեռագրատան աշխատող
  • Տատյանա Վատավու – Վերա, հեռագրատան աշխատող
  • Եվգենիա Բոտնարու – Սավվիչնա (լուսագրերում՝ Ե. Բուտնարու)
  • Յուրի Կատին-Յարցև – Ալեքսեյ Ալեքսեևիչ Լոբաչևսկի
  • Վիկտոր Իլիչև – Տոլյա, Յուլիայի ամուսինը

Փաստեր

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայում։ Նկարահանումները տեղի են ունեցել ներկայիս Մերձդնեստրի երկու հարևան քաղաքներում՝ Տիրասպոլում և Բենդերում[1]։ Գավառական քաղաքի միջինացված պատկեր ստեղծելու համար օգտագործվել է երկու քաղաքների նատուրալ նկարահանումների համադրություն։

Դրվագներից մեկում երևում է, թե ինչպես է հերոսուհին Տիրասպոլի կենտրոնում հանդիպում ամուսնուն, ապա անմիջապես նստում է ավտոբուս, բայց պատուհանից հստակ երևում է Բենդերի գետային կայարանը։ Մեկ այլ դրվագում Աննան և Վերոնիկան քայլում են Տիրասպոլում Դնեստրի վրայով անցնող կամրջով, իսկ մի քանի քայլ անց հայտնվում են Բենդերի այգիներից մեկում։ Ֆիլմի սկզբում Աննան Բենդերում նստում է պտտվող անիվ (դա երևում է գետի նավահանգստի լանդշաֆտից), իսկ եզրափակչում, որտեղ սյուժեն ենթադրում է նույն անիվը, բարձրությունից երևում են Տիրասպոլի Հաղթանակի զբոսայգու տեսարժան վայրերը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել