Դումա (քաղաք)
Դումա (արաբ․՝ دوما), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հարավ-արևելքում՝ Ռիֆ Դիմաշկի մարզում։ Դումայի գավառի վարչական կենտրոնն է։ 2004 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 110 893 մարդ[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Դումա | ||
արաբ․՝ دوما | ||
Երկիր | ![]() | |
Մուհաֆազա | Ռիֆ Դիմաշկի մարզ | |
Մինտակա | Դումայի գավառ | |
Նահիյա | Դումայի շրջան | |
ԲԾՄ | 660 մ | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 110 893 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Կրոնական կազմ | սուննի իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Պաշտոնական կայք | esyria.sy/eraqqa/ | |
| ||
Գտնվում է Դամասկոսից 10 կմ դեպի հյուսիս-արևելք։ Տեղակայված է ծովի մակարդակից 660 մ բարձրության վրա[2]։
Դուման բավական պահպանողական իսլամադավանների քաղաք է։ Քաղաքի մասին հիշատակություններ կան դեռ արամեական ժամանակաշրջանից։ Դումայում գործում են ավելի քան 80 մզկիթներ, որոնցից շատերը պատմական նշանակություն ունեն։ Դուման արդյունաբերական-գյուղատնտեսական քաղաք է։ Քաղաքում կան մի շարք փոքր ձեռնարկություններ, զարգացած են արհեստները։ Քաղաքի ծայրամասերում աճեցնում են մրգատու ծառեր, հատկապես մեծ ճանաչում ունի այնտեղի խաղողը։
ՊատմությունԽմբագրել
Սիրիական ճգնաժամի ընթացքում՝ 2011-2012 թվականներին, Դուման եղել է հակակառավարական ցույցերի անցկացման ու երկրի զինված ուժերի հետ բախումների հիմնական վայրերից[3][4]։
2012 թվականի հունիսի 29-ին սիրիական բանակը Դումայում իրականացրեց կոտորած, որտեղ սպանվեց ավելի քան 50 մարդ[5]։
Հաջողությամբ իրականացնելով Ռիֆ Դիմաշկի զինված ապստամբների դեմ ուղղված խոշոր օպերացիան՝ սիրիական բանակը 2012 թվականի հունվարի 30-ին քաղաքում հաստատել է իր վերահսկողությունը։
2012 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ Սիրիայի բանակը վերահսկում էր քաղաքի մեծ մասը, սակայն բախումներն ու պայթյունները շարունակվում էին[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «population of Douma, syria 2004 census»։ CBSSYR։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-09-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17–ին
- ↑ «Duma, Syria Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014 թ․ հունվարի 5
- ↑ «Syria's Douma 'wants its dead'»։ TVNZ։ ապրիլի 3, 2011։ Վերցված է 29 դեկտեմբերի, 2011
- ↑ «Arab League monitors stoke anti-government protests in Syria»։ USA Today։ 29 դեկտեմբերի, 2011։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29
- ↑ http://news.nationalpost.com/2012/06/29/young-children-entirely-families-among-almost-200-massacred-in-besieged-syrian-city-of-douma/
- ↑ Di Giovanni JANINE (հոկտեմբերի 18, 2012)։ «Denial Is Slipping Away as War Arrives in Damascus»։ New York Times։ Վերցված է 20 հոկտեմբերի, 2012