Դուխլատա (բուլղար․՝ Духлата), քարանձավ արևմտյան Բուլղարիայում, Վիտոշա լեռան կարստային գոյացություն է։ Կազմված է դոլոմիտներից։ Ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 18.200մ. երկրի ամենաընդարձակ քարանձավն է։ 1962 թվականին հռչակվել է ազգային հուշարձան։ Քարանձավում ապրում է չղջիկների վեց տեսակ։

Դուխլատա քարանձավի անձավներից

Քարանձավը գտնվում է Ստրումա գետի ձախ ափին՝ Վիտոշա լեռան հարավարևմտյան լանջին, Պերնիկի մարզի Բոսնեկ գյուղից հյուսիս-արևմուտք։ Մուտքը գտնվում է Բոսնեկ և Չույպետլովո գյուղերի ճանապարհների միջև։Քարանձավի խորությունը 53մ է. այն ձևավորվել է Ստրումա գետի ստորերկրյա հոսքից[1]։ Քարանձավը լավ է ուսումնասիրված։ Միջանցքները կազմում են բարդ լաբիրինթոս, որոնցում առանձնացվում են մի քանի մակարդակներ։ Ստորին մակարդակներում հոսում են առվակներ[2]։ Քարանձավի անունը անվանումն է ձայնի, որ քարանձավի մուտքի մոտ առաջանում է քամուց (բուլղար․՝ духам` սուլել

Քարանձավում ապրում են 22 տեսակի ներկայացուցիչներ[3]։ Դրանք հիմնականում խեցգետնանմաններ են (Copepoda), որից երկու տեսակ բարձրակարգ խեցգետնանման (Amphipoda); Կան նաև կեղծ խեցգետնանմաններ (Neobisium kwartirnikovi)։ Վիտոշա պարկի տարածքում հանդիպող 30 տեսակ չղջիկներից քարանձավում ապրում է 6 տեսակ։

Քարանձավի մուտքը սահմանափակված է էկոհամակարգը չվնասելու նկատառումներով։ Քարանձավ կարող են մտնել միայն հետազոտողները և փորձառու քարանձավագետները ազգային պարկի տնօրինության թույլտվությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Duhlata Cave. Проверено 22 марта 2016.
  2. Protected areas (болг.). Проверено 22 марта 2016.
  3. Duhlata Cave (болг.). Проверено 22 марта 2016