Դորոթի Էբբոթթ
Դորոթի Էբբոթթ (անգլ.՝ Dorothy Abbott, դեկտեմբերի 16, 1920[1], Կանզաս Սիթի - դեկտեմբերի 15, 1968[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Դորոթի Էբբոթթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1920[1] |
Ծննդավայր | Կանզաս Սիթի |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1968[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել |
Ակտիվ շրջան | 1946-1964 |
IMDb | ID 0007961 |
ԿենսագրությունԽմբագրել
Դորոթի Էբբոթթը ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 16-ին, ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։
Դորոթին ելույթ է ունեցել կինոյում դեռևս 1946 թվականից, խաղալով «Սայրի ծայրին» ֆիլմում որպես պարուհի։
1964 թվականին նա խաղացել է իր 54-րդ և վերջին դերը «Թանկագին սիրտ» ֆիլմում, որտեղ կերտել է Վերոնիկայի դերը։
1949 թվականին Դորոթին ամուսնացել է դերասան Ռուդի Դիասայի հետ (1918-2006)։ Նա մահացել է 1968 թվականի դեկտեմբերի 15-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Մահանալու պատճառը կապված է իր ամուսնու հետ բաժանվելուց առաջացած դեպրեսիայից, որի արդյունքում մահացել է իր ծննդյան 48-ամյակից մեկ օր առաջ[2]: Դորոթի Էբբոթթին հուղարկավորվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ուայթթերե քաղաքում գտնվող «Ռոուլզ-Հիլս» անունով գերեզմանոցում։ Երբ նա չէր կարողանում աշխատանք գտնել որպես դերասանուհի, նա մոդելավորել, ապա վաճառել է անշարժ գույք[3]։
ՄահԽմբագրել
Բաժանումից դեպրեսիայի մեջ ընկած Դորոթի Էբբոթթը 1968 թվականի դեկտեմբերի 15-ին Լոս Անջելեսում ինքնասխանություն է գործում՝ 48 տարեկանը բոլորելուց մի օր առաջ[4] Էբբոթթը հուղարկավորվել է Ռոուզ Հիլլս գերեզմանոցում՝, Ուիթթիեր, Կալիֆոռնիա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find a Grave — 1995.
- ↑ The Private Life and Times of Dorothy Abbott
- ↑ «The Private Life and Times of Dorothy Abbott»։ glamourgirlsofthesilverscreen.com։ Վերցված է 2009-08-28
- ↑ Donnelley Paul (2005-11-01)։ Fade to Black: A Book of Movie Obituaries (3 ed.)։ Omnibus Press։ էջեր 5։ ISBN 1-84449-430-6
Արտաքին հղումներԽմբագրել
- Դորոթի Էբբոթթ Internet Movie Database կայքում