Դորին Միրեմբե
Դորին Միրեմբե (անգլ.՝ Doreen Mirembe, հոկտեմբերի 4, 1987, Gayaza, Wakiso District, Կենտրոնական շրջան, Ուգանդա), ուգանդացի դերասանուհի, կինոռեժիսոր[1][2], պրոդյուսեր, Amani կինոընկերության հիմնադիր, Pan Dental Surgery ընկերության խորհրդատու[3] She has acted in numerous films and TV series as well as producing her own movies.[4]:
![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Gayaza, Wakiso District, Կենտրոնական շրջան, Ուգանդա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԴորին Միրեմբեն նկարահանվել է մի շարք ֆիլմերում, հեռուստատեսային գովազդային հոլովակներում, նաև՝ հեռուստասերիալներում, որոնցից հիշարժան են հատկապես Deception NTV-ն, որտեղ մարմնավորել է Ստեֆանիին, և ռեժիսոր Նանա Քագայի նկարահանած Beneath The Lies-ը, որտեղ խաղացել է Միրիամի դերը։ Հիմնադրելով իր սեփական կինոընկերությունը՝ Amani House-ը, և հանդես գալով որպես կինոռեժիսոր՝ Դորին Միրեմբեն արդեն նկարահանել է երկու կինոնկար։ Առաջինը A Dog Story-ն է, որը փորձարարական լինելով հանդերձ, բազմիցս պարգևատրման է առաջադրվել մի շարք կինոփառատոներում և 2006 թվականին Pearl միջազգային կինոփառատոնում մրցանակներ է շահել «Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասան» և «Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգերում[2][5]։ Նրա ստեղծած երկրորդ ֆիլմը կրում է Nectar վերնագիրը[6]։
Դորին Միրեմբեն պատշաճ մակարդակով կատարում է նաև Կամպալայում գործող ատամնաբուժական Pan Dental Surgery ընկերության խորհրդատու մասնագետի իր պարտականությունները[7]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարին | Հեռուստասերիալը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2019 - | Kyaddala | Ռեժիսոր՝ Էմանուել Իկուբեսե | |
2017 - | The Honourables | Պատվելի Սպեցիոզա | Սցենարիստ՝ Ջոն Սսեգովա |
Mistakes Girls Do | |||
2014–2016 | Beneath the lies - The Series | Մարիամ | Սցենարիստ՝ Նանա Քագա Մաքֆերսոն |
2013–2016 | Deception NTV | Ստեֆանի | |
Nectar | Իր իսկ թողարկածն է։ | ||
2016 | New Intentions | Ֆեյվոր | |
2015 | Queen of Katwe | Նախապես չնախատեսված դեր | |
Belated Troubles | |||
No Lie | Ֆլավիա | Սցենարիստ՝ Մարիամ Նգադիրե | |
Love Makanika | Սինդի |
Մրցանակներ, առաջադրումներ
խմբագրելՄրցանակները | |||||
---|---|---|---|---|---|
Տարին | Մրցանակաբաշխությունը | Անվանակարգը | Ֆիլմը/Հեռուստասերիալը | Արդյունքը | Մրցանակի արժանացածը |
2017 | Zanzibar International Film Festival[8][9] | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Nectar | Առաջադրված | |
Slum Film Festival | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | A Dog Story | Առաջադրված | ||
Silicon Valley African Film Festival | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Առաջադրված | |||
2016 | Pearl International Film Festival[10] | Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասանուհի | Հաղթանակ | Դորին Միրեմբե | |
Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասան | Հաղթանակ | Մայքլ Վավույո Կրտսեր | |||
Լավագույն սցենար | Առաջադրված | ||||
Africa International Film Festival | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Առաջադրված | |||
Uganda Film Festival | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Առաջադրված | |||
Afro Film Festival (ANANSE) | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Africa: Roots, Kunta Kinte Returns to TV Screens». The Observer. All Africa. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 Omachona Eguda (2017 թ․ սեպտեմբերի 13). «On Film and African Art: 7 Young African Filmmakers to Watch». Omenka Online. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Isaac Tugume. «Medic Ventures Into Movie Industry – chimplyf». Chimplyf.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «City Medic Joins Movie Bandwagon – Oruganda Rw' Abachwezi». ChweziClan.com. 2017 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Lilian, Ntege (2017 թ․ հուլիսի 5). «Mars Babe: Doreen Mirembe; dentist filmmaker». Lilian Ntege. The Observer.
- ↑ «City Medic Joins Movie Bandwagon – Red Pepper Uganda». Redpepper.co.ug. 2017 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Meet The Team». Pan Dental Surgery. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Zanzibar Film Festival 2017 Nominees - Risk Takers». Risk Takers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «OFFICIAL SELECTION» (PDF). Zanzibar International Film Festival (Ziff). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «PEARL INTERNATIONAL FILM FESTIVAL (P.I.F.F) 2016 NOMINATIONS LIST». PEARL INTERNATIONAL FILM FESTIVAL. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դորին Միրեմբե Internet Movie Database կայքում