Դոննա Շալեյլա (անգլ.՝ Donna Edna Shalala, փետրվարի 14, 1941(1941-02-14)[1][2], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[3]), ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների տասնութերորդ նախարարը։ Եղել է Մայամիի համալսարանի և Վիսկոնսինի համալսարանի նախագահը, ինչպես նաև Քլինթոնի հիմնադրամի ղեկավարը։

Դոննա Շալեյլա
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Western College for Women?, Սիրաքյուսի համալսարան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարան և Մայամիի համալսարան
Մասնագիտություն՝ համալսարանի դասախոս, արհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 14, 1941(1941-02-14)[1][2] (83 տարեկան)
Ծննդավայր Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ donnashalala.com
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է լիբանանցիների ընտանիքում[8], հայրը՝ նպարավաճառ Ջեյմս Աբրահամ Շալեյլան է, մայրը՝ փաստաբան Էդնա Սմիթն է։ Մեծացել է Քլիվլենդում։ Իր երկվորյակ քրոջ հետ սովորել է տեխնիկական դպրոցում, որն ավարտել է 1958 թվականին[9]։ Նա այնուհետև սովորել է Օհայոյի կանանց Արևմտյան քոլեջում, որտեղ 1962 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան։

Շալեյլան դասախոսական գործունեություն է սկսել Բարուխ քոլեջում, անդամագրվել է դասախոսների ամերիկյան արհմիությանը։ 1972-1979 թվականներին քաղաքագիտություն է դասավանդել Կոլումբիայի համալսարանում[10]։ 1977-1980 թվականներին միաժամանակ նա զբաղեցրել է ԱՄՆ-ի բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման դեպարտամենտում քաղաքականության մշակման և հետազոտությունների քարտուղարի օգնականի պաշտոնը՝ նախագահ Ջիմի Քարթերի ղեկավարության ժամանակ։

Շալեյլայի կառավարման գործունեության փորձը սկսվել է 1980 թվականի հոկտեմբերի 8-ից, երբ նա ընտրվել է Հանթերի քոլեջի 10-րդ նախագահ, որտեղ այդ պաշտոնում աշխատել է մինչև 1988 թվականը։ Այնուհետև 1988-1993 թվականներին եղել է Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի ղեկավար[11]։

1992-1993 թվականներին եղել է երեխաների պաշտպանության հիմնադրամի նախագահ։ 1993 թվականի հունվարի 22-ին գլխավորել Է ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում։ Նախարարությունը ղեկավարել է 8 տարի, ինչը գերատեսչության պատմության մեջ ամենաերկար ժամկետն էր։ 1996 թվականին Շալեյլան նախագահի հերթապահ թեկնածուն էր, երբ Քլինթոնը հանդես էր գալիս նախագահի ուղերձով։ Նախարարի պաշտոնում կոշտ հակաթմրամիջոցային դիրքորոշում է ունեցել[12]։ Washington Post թերթի կարծիքով՝ ժամանակակից ժամանակների առողջապահության ամենահաջողակ նախարարն է[13]։

2001 թվականի հունիսի 1-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 16-ը եղել է Մայամիի համալսարանի ռեկտոր։ 2015-2017 թվականներին գլխավորել Է Քլինթոնի բարեգործական հիմնադրամը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննա Շալեյլա» հոդվածին։