Դոնի աշտարակ (գերմ.՝ Dohnaturm), Կալինինգրադում պահպանված գերմանական պաշտպանական կառույցի մի մասը, որը կոչվում է Ֆրիդրիխ Կարլ ցու Դոնի պատվին, ով համարվում է Քյոնիգսբերգ քաղաք ամրոցի շրջակայքում կառուցված պաշտպանական օղակի հեղինակներից մեկը։ Այն կառուցվել է 1854 թվականին և գտնվում է Վերին լճի ափին։ 1945 թվականի ապրիլին գերմանաֆաշիստական զորքերի կողմից այն օգտագործվում էր որպես պաշտպանական հենակետ։ 1945 թվականի ապրիլի 6-9-ը Կարմիր բանակի Քյոնիգսբերգի ուղղությամբ իրականացված հարձակողական գործողությունների ընթացքում աշտարակը գրավվեց։ Ներկայումս այդ շենքում տեղակայված է Կալինինգրադի Սաթի թանգարանը։

Դոնի աշտարակ
Տեսակաշտարակ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Հիմնադրված է1853
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Կալինինգրադի կենտրոնում Վերին լճի գեղատեսիլ ափին է գտնվում «Դոնի աշտարակ» պատմական ամրաշինական կառույցը։ Կառույցը, որ Ռոսսգարտենյան դարպասների հետ համատեղ համարվում է միասնական ճարտարապետական համալիր կառուցվել է 1853 թվականին, և կոչվել է հին ազնվականական ընտանիքի, քսաներորդ դարի հայտնի գեներալ ֆելդմարշալ Կարլ Ֆրիդրիխ Էմիլ Դոն Շլոբիտենի պատվին, ով մասնակցել է նապոլեոնյան պատերազմին, ռուս գերմանական լեգեոնի կազմում։ Դոնի աշտարակը նախագծվել է ճարտարագետ-կապիտան Իրֆյուգելբրեխտի և ճարտարագետ-լեյտենանտ Ֆոն Հայլեմի կողմից։ Աշտարակի շինարարությունը իրականացվում էր ճարտարագիտական կորպուսի ղեկավար Էռնստ Լյուդվիգ ֆոն Աստերի ղեկավարության ներքո։

Դոնի աշտարակի տեսքը Վերին լճից

Դոնի աշտարակում իրականացվեց ֆրանսիացի ճարտարագետ-ամրաշինարար Մ. Ռ. Մոնտալամբերի գաղափարը հրետանու համար բազմահարկ որմնախորշերով ավելի հզոր պաշտպանական կառույց ստեղծելու հնարավորությունների վերաբերյալ։ Շրջանաձև աշտարակը ունի 34 մետր տրամագիծ և 12 մետր բարձրություն։ Կառույցը բաղկացած է երկու վերերկրյա և մեկ ստորերկրյա (նկուղային) հարկերից։ Աշտարակի արտաքին պատերի հաստությունը կազմում է երկու մետր։ Ճիշտ այնպես ինչպես «Վրանգել» աշտարակում, որը «Դոնի» հայելային արտապատկերն է, կա ներքին փակ բակ (պահականոց), իսկ շինարարության մեջ օգտագործվել է հատուկ ամրաշինական աղյուս, պատրաստված բազմակի թրծման մեթոդով։

1945 թվականի ապրիլին Քյոնիգսբերգի գրոհի ժամանակ Դոնի աշտարակում տեղակայված կայազորը հանձնվեց ամենավերջինը, այդպիսով նշելով քաղաք-ամրոցի գրոհի ավարտը։ Մարշալ Ա. Մ. Վասիլևսկու հրամանով ապրիլի 10-ին Դոնի աշտարակի վրա բարձրացվեց Հաղթանակի դրոշը։ 1974 թվականի դեկտեմբերից «Դոնի աշտարակ» ամրաշինական կառույցը համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և պահպանվում է պետության կողմից։

Մեր օրերում պատմական «Դոնի աշտարակում» տեղակայված է Ռուսաստանում միակ Սաթի թանգարանը, եզակի ցուցանմուշներով, որոնցից մեկը կշռում է շուրջ հինգ կիլոգրամ և համարվում է ամենախոշոր սաթը Ռուսաստանում։ Աշտարակի կողքին գտնվում է հին Քյոնիգսբերգի տեսարժան վայրերից մեկը, Ռոսգարտենյան դարպասները, որոնք մինչև մեր օրերը պահպանել են համալիրի բոլոր տարրերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Авенир Овсянов Крепость над озером. — Калининград: Министерство культуры Калининградской области, Калининградский областной музей янтаря, 2012. — 88 с. — ISBN 978-5-903920-16-7

Արտաքին հղումներ խմբագրել