Դոնդուրմա (թուրքերեն՝ Maraş dövme dondurması), թուրքական խոհանոցի քաղցրավենիք, որը նման է պաղպաղակի։ Պատրաստվում է կաթից, շաքարավազից, սալեպից և պիստակից։ Համարվում է, որ դոնդուրմա առաջին անգամ պատրաստել են Մարաշում, այդ իսկ պատճառով դոնդուրման հաճախ անվանում են «Մարաշի պաղպաղակ»[1]։

Դոնդուրմա
Դոնդուրմայի բաղադրիչները
թուրքական խոհանոց
ԵնթատեսակՊաղպաղակ և սննդամթերք
Առաջացման երկիր Թուրքիա
 Maraş dondurma Վիքիպահեստում
Դոնդուրմա վաճառողը Կիոտոյում

Դոնդուրմայի բաղադրության մեջ սալեպի և պիստակի (մաստիկա) առկայությունը որպես խտացնող հավելում, պաղպաղակին հաղորդում է կոշտ և կպչուն տեսք։ Դա է պատճառը, որ դոնդուրման հաճախ ուտում են դանակի և պատառաքաղի միջոցով։ Դոնդուրման հալվում է բավականին ուշ, քան սովորական պաղպաղակը։ Թուրքիայում դոնդուրման վաճառվում է փողոցային սայլակներից։ Դոնդուրման լցնում են սառը հատուկ տարաների մեջ, որտեղ դրանք կարող են մնալ մի քանի օր։ Դոնդուրմայի զանգվածը անընդհատ խառնում են երկար փայտերով։ Վաճառողները հաճախորդներին գրավելու համար հետաքրքիր հնարքներ են կատարում դոնդուրմայով։ Նրանք փայտիկով հեշտությամբ կարող են հանել դոնդուրման և ստեղծեն պատրանք, թե իբր ցանկանում են գցել գետնին։ Քանի որ զանգվածը շատ կպչուն է, այն չի կարող ընկնել գետնին։ Դոնդուրման մատուցվում է նաև աշխարհի տարբեր երկրների թուրքական ռեստորաններում։

2010 թվականի տվյալներով, Թուրքիայում դոնդուրմայի սպառումը կազմում է 2,8 լիտր մեկ անձի հաշվարկով[2]։ Դոնդուրմայի սպառման ծավալների մեծացման հետևանքով Թուրքիայում ավելացավ վայրի օրքիդեայի մշակման ծավալները, ինչպես նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունեց որոշում, որն արգելում էր սալեպի արտահանումը արտերկիր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Naver Kowledgeins, “Turkey Ice-cream.” Naver. 2004, February 8th. 24 April 2008
  2. «ECONOMY - Ice cream consumption grows by a third in 2010». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Ice cream threatens Turkey's flowers». BBC News. 2003 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել