Դոնալդ Թրամփի տարիֆային քաղաքականություն

Դոնալդ Թրամփի տարիֆային քաղաքականություն (անգլ.՝ Trump tariffs - Թրամփի տարիֆները), ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից իրականացված պրոտեկցիոնիստական տնտեսական միջոցառումների շարք ԱՄՆ արտաքին առևտրում՝ սկսած 2017 թվականից։ Այդ միջոցները հանգեցրել են ԱՄՆ-ի հիմնական տնտեսական գործընկերների՝ Չինաստանի և ԵՄ[1], ինչպես նաև այլ երկրների տնտեսական դիմակայությանը։

ԱՄՆ առևտրի տարիֆը և տարիֆային քաղաքականությունը (1895-2015)
Միջին տարիֆներ (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ)
Միջին տարիֆներ ԱՄՆ-ում (1821-2016)
Իրական ՀՆԱ-ն, իրական աշխատավարձը և ԱՄՆ տարիֆային քաղաքականությունը (1947-2014)
ԱՄՆ տարիֆային հաշվեկշռի դեֆիցիտ (2014 թվական)
Պատրաստված արտադրանքի միջին տարիֆային դրույքաչափը
Տնտեսության անպաշտպան և պաշտպանված հատվածների միջև եկամուտների վերաբաշխման դիագրամ

Նախադրյալներ և համատեքստ խմբագրել

ԱՄՆ-ի կողմից հովանավորչական տնտեսական միջոցառումների հիմնական նախադրյալը ԱՄՆ-ի արտաքին առևտրում երկարատև բացասական սալդոն է, որը հանգեցրել է ԱՄՆ-ի արտաքին և ներքին պարտքի սրընթաց աճին։

ԱՄՆ-ի կողմից հովանավորչական տնտեսական միջոցների ներմուծումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Չինաստանի և ԱՄՆ-ի և «հին Եվրոպայի» միջև տնտեսական և քաղաքական հակասությունների ֆոնին։

Չինաստանի հետ հակասություններ են առաջացել արագընթաց փոփոխությունների ֆոնին, առաջին հերթին, տնտեսական հարաբերություններում։ Այսպես, 2017 թվականին Չինաստանի հետ առևտրում ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը կազմել է 375 միլիարդ դոլար[2]։ Ըստ Rhodium Group-ի և NCUSCR-ի տվյալների՝ 1990 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի ընդհանուր ներդրումները Չինաստանում կազմել են 228 միլիարդ դոլար, չինական ներդրումները ԱՄՆ-ում՝ 64 միլիարդ դոլար։ Չինաստանում ամերիկյան ընկերությունների աշխատակիցներ են ՉԺՀ-ի ավելի քան 1,6 միլիոն քաղաքացիներ, ԱՄՆ-ում չինական ներդրումներն ավելի քան 100 հազար աշխատատեղ են ստեղծում։ 2015 թվականին Չինաստանում ԱՄՆ-ի ներդրումներն առաջին անգամ պակաս են եղել ԱՄՆ-ում Չինաստանի ներդրումներից` կազմելով 13,1 միլիարդ դոլար՝ 15,3 միլիարդ դոլարի դիմաց[3]։

Եվրոպայի հետ հակասությունները ծագել են Ռուսաստանի հետ առանձին եվրոպական երկրների սերտ կապերի ֆոնին, որն ԱՄՆ-ն դասում է ազգային անվտանգությանը սպառնացող երկրների շարքին։ Մաքսատուրք մտցնելով` ԱՄՆ-ն հույս ունի, որ ստիպելու է ԵՄ առանձին երկրներին դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ և այդպիսով Ռուսաստանն ավելի զիջող դարձնել։

Մեթոդներ և միջոցներ խմբագրել

Ապրանքների առաջին խմբի համար մաքսատուրքեր սահմանելուց հետո ԱՄՆ-ը հույս ունի իր համար ընդունելի զիջումների հասնել իր տնտեսական գործընկերների կողմից։ Եթե նման զիջումներ տեղի չունենան, ապրանքների այլ խմբերի համար մաքսատուրքեր սահմանելու վտանգ կառաջանա։

Դիմակայություն Չինաստանի հետ խմբագրել

2018 թվականի մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ում չինական ներդրումների սահմանափակման և արգելակող տուրքերի սահմանման պլանների մշակմանը։ Առաջարկներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը կարող է չինական ներդրումները թույլատրել միայն այն ոլորտներում, որոնցում ամերիկացիները կարող են ներդրումներ կատարել չինական ընկերություններում։ Այսպիսով, պետք է ապահովվի փոխադարձության սկզբունքը[4]։

Մարտի 22-ին Թրամփի հայտարարած ծրագրերը հանգեցրել են ակտիվության կտրուկ նվազման համաշխարհային շուկաների մեծամասնությունում։ Ամերիկյան Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը հինգշաբթի նվազել է 2.93%-ով, S&P-ն՝ 2.52%- ով, ճապոնական Nikkei-ն՝ 4.5%-ով, հոնկոնգյան Hang Seng-ը՝ 2.4%-ով[5]։

2018 թվականի ապրիլի առաջին օրերին ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչությունը հաղորդել Է, որ Չինաստանի կողմից անազնիվ առևտրի, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության գողության համար ԱՄՆ-ը կարող է 25% մաքսատուրքեր սահմանել Չինաստանից մոտ 1300 ապրանքների համար, այդ թվում՝ ավիացիոն արտադրանք, տեխնիկա, մեքենաշինության արտադրանք, պողպատ, դեղորայք, բժշկական սարքավորումներ, հացաբուլկեղենի արտադրության վառարաններ, ավտոմեքենաների պահեստամասեր և այլն[6]։ Ի պատասխան Չինաստանը ԱՀԿ-ի բոլոր անդամներին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ի առևտրական հովանավորչությանը և որոշել է միավորվել Եվրոպայի հետ ԱՄՆ-ի դեմ[7]։

23 августа(⎘ Օգոստոսի 23) 2018 Китай подал иск во Всемирную торговую организацию(⎘ Առևտրի համաշխարհային կազմակերպություն) (ВТО), в связи с введением США ввозных пошлин на отдельные группы товаров до 25 %.

Մայիսի 4-ին ավարտվել են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկօրյա բանակցությունները, որոնք անարդյունք են եղել։ Հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն Չինաստանից պահանջել է մինչև 2020 թվականը կրճատել երկու երկրների միջև առևտրական դեֆիցիտը ոչ պակաս, քան 200 միլիարդ դոլարով։

Մայիսի սկզբին ԶԼՄ-ները հայտնել են, որ Չինաստանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների շրջանակներում հավանաբար կառաջարկի ավելացնել ամերիկյան ապրանքների ներմուծումը՝ լիարժեք առևտրային դիմակայությունից խուսափելու համար։

2018 թվականի օգոստոսի 23-ին Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ կապված ԱՄՆ-ի կողմից ապրանքների առանձին խմբերի համար ներմուծման մաքսատուրքերի սահմանման հետ՝ մինչև 25 %[8]։

Դիմակայություն ԵՄ-ի հետ խմբագրել

2018 թվականի մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պողպատի և ալյումինի համար 25 և 10 %-ի չափով մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի, Ռուսաստանի և Ճապոնիայի նկատմամբ։ ԵՄ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ավստրալիայի և Արգենտինայի համար լրացուցիչ մաքսատուրքերը սկսել են գործել հունիսի 1-ից[9][10]։

2018 թվականի հունիսի 20-ին, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի համար սահմանված մաքսատուրքերի, ԵՄ-ն մի շարք ամերիկյան ապրանքների, մասնավորապես մոտոցիկլետների, նարնջի հյութի և վիսկիի նկատմամբ սահմանել է 25% մաքսատուրք և 50% մաքսատուրք կոշիկների, որոշ հագուստի և լվացքի մեքենաների համար։ Ռիսկային գոտում են եվրոպական ավտոարտադրողները, նրանց արտադրանքի զգալի մասը մտնում է ԱՄՆ։ ԱՄՆ-ի կողմից եվրոպական ավտոմեքենաների մաքսատուրքերի սահմանումը թույլ կտա ԱՄՆ-ին զարգացնել սեփական ավտոարդյունաբերությունը։

2019 թվականին սահմանվել են ԵՄ երկրներից ներմուծման մաքսային 25% սակագներ (նոր մաքսատուրքեր են սահմանվել ընտրողաբար, ԵՄ անդամ առանձին երկրների դեմ և առանձին ապրանքների դեմ)[11]։

Դիմադրություն Թուրքիայի հետ խմբագրել

2018 թվականի օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պողպատի համար մաքսատուրքերը համապատասխանաբար մինչև 20% և 50 % ավելացնելու մասին[12]։

Արդյունքներ և հետևանքներ խմբագրել

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրոպական ապրանքների նկատմամբ նախկինում սահմանված ամերիկյան մաքսատուրքերը հակասում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի փոխհարաբերությունների պատմությանը։

Ներմուծման սակագնի ազդեցությունը գների, զբաղվածության և եկամուտների բարձրացումն է արդյունաբերության պաշտպանված ոլորտներում, միաժամանակ նվազեցնելով դրանք անպաշտպան ոլորտներում, հիմնականում այն պատճառով, որ սպառողները, որոնք ավելի շատ են ծախսում պաշտպանված ոլորտներում ապրանքների վրա, ավելի քիչ են ծախսում անպաշտպան ոլորտներում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Торгова війна розгортається: ЄС вдарив митами по товарах з США
  2. Китай решил подкупить США в торговой войне (рос.)
  3. Инвестиции Китая в США впервые превысили американские инвестиции в КНР(ռուս.)(рус.)
  4. США придумали новый удар по Китаю в торговой войне(ռուս.)(рус.)
  5. Торговая война США и Китая ударила и по России, рынки падают(ռուս.)(рус.)
  6. Торгова війна: Китай оголосив про введення нових мит на товари зі США
  7. Торговельна війна: Китай вирішив об'єднатися з Європою проти США
  8. Китай подал иск в ВТО из-за новых пошлин США // РБК
  9. UK’s Hammond says trade war would be «disaster» for U.S.: CNBC(անգլ.)(англ.)
  10. Британський міністр: торгова війна стала б «катастрофою» для США
  11. США ввели санкции против Литвы // rubaltic.ru, 22 Октября 2019
  12. «США подняли вдвое пошлины на алюминий и сталь из Турции» (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  13. Henry Hazlitt-Economics in One Lesson-1979 Edition(անգլ.)(англ.)

Արտաքին հղումներ խմբագրել