Դոյնա, մոլդովական և ռումինական քնարական, ժողովրդական երգ։ Դոյնայի առաջացումը կապվում է վաղ ֆեոդալիզիմի ժամանակաշրջանի հետ։ Տարածված է նաև հարավային սլավոնների և արևմտյան ուկրաինացիների մոտ։ Սովորաբար դոյնան բաղկացած է երկու մասերից՝ առաջին՝ դանդաղ և երկրորդ՝ արագ։

Նկարագրություն

խմբագրել

Տարբերակվում են վոկալային և գործիքային դոյնաներ։ Վոկալային դոյնաների կատարման ժամանակ երաժշտական գործիքների առկայությունը պարտադիր չէ։ Գործիքային դոյնաների կատարվում են ֆլուերով, նաեով, ջութակով և այլ երաժշտական գործիքներով։ Դոյնայի երաժշտությունը շատ հաճախ ընդունվում է որպես իմպրովիզացիա, քանի որ այն առանձնանում է իր ռիթմերի ազատությամբ։ Դոյնային շատ բնորոշ է միևնույն կարճ երաժշտական էլեմենտների կրկնությունը։ Անգլիացի կլեզմեր Մերլին Շեպերդը ասում է «Դոյնան կատարելով, դուք պետք է նվագելով հանդիսատեսին պատմեք շատ տխուր և աղետալի մի պատմություն։» Մոլդովացիների կյանքը և պայքարը դոյնայի հիմնական թեմաներիցեն։ Նախապես դոյնան տարածված էր ոպրես հովվի երգ։ Առաջին մասոմ ներկայացվում է հովվի բողոքն ու գանգատները, իսկ երկրորդը պարային բնույթ է կրում և ներկայացնում է հովվի ուրախությունը հոտի տուն վերադարձի ժամանակ։ Ժամանակի ընթացքում հովվի երգերի ամբողջական շարք է ստեղծվել։ 17-19-րդ դարերում առաջացել են հայդուկային դոյնաներ, որոնք Օսմանյան և Ֆեոդալական ճնշման դեմ պայքարող զինյալների և ապստամբների մասին էին։ Լայն տարածում են գտել նաև սիրային (de iubire), օրորոցային (de leagăn), հեղափոխական և սգո դոյնաները։ 19-րդ դարի 20-30-ական թվականներին, երբ Բեսարաբիան մտավ Ռուսական կայսրության մաս, Դոյնայի զարգացումը Մոլդովայյում և Ռումինիայում ընթացավ զուգահեռաբար։

Դոյնայի մոտիվները օգտագործել են դասական ստեղծագործողներ (Վասիլի Ալեքսանդրի, Միխայ Էմնեսկի, Ջորջ Կոշբուկ) և կոմպոզիտորներ։ Դոյնա կատարող խմբերից են՝ մոլդովական երգչախումբ «դոյնան», Բարբու Լուենտի անվան ռումինական երգչախումբը, «Ֆնֆարե Չոկիրլիյա» խումբը։

Ծագումնաբանություն

խմբագրել

Դոյնա բառի ծագումը անհայտ է համարվում։ Ենթադրվում է, որ այն ունի հնդեվրոպական արմատներ, որովհետև կա լիտվական ազգային երգ որը կոչվում է «դոյնա»։

Գրականություն

խմբագրել
  • Аксьонова Л. А. Кынтекул популар молдовенеск. — Кишинэу, 1958.
  • Tocilescu Gr. G. Balade şi doine. — Buc., 1958.
  • Folclor din Transilvania, t. 1-2. — Buc., 1962.

Արտաքին հղումներ

խմբագրել