Դոմինիկ Օդուրո

գանացի ֆուտբոլիստ

Դոմինիկ Օդուրո (անգլ.՝ Dominic Oduro, օգոստոսի 13, 1985(1985-08-13)[1][2][3][…], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, «Մոնրեալ Իմպակտ» ակումբի և Գանայի ազգային հավաքականի  կիսապաշտպան։

Դոմինիկ Օդուրո
Dominic Oduro
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 13, 1985(1985-08-13)[1][2][3][…] (38 տարեկան)
Ծննդավայր Աքրա, Գանա
Հասակ 183 սմ
Քաշ 53 կգ
Դիրք հարցակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մորրեալ Իմպակտ
Համար 7
Պատանեկան կարիերա
Ակումբ
2005 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պրչմոնդ Կիկերս Ֆյուչե 13 (16)
2006—2008 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալլաս 70 (9)
2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Յուրկ Ռեդ Բուլզ 3 (0)
2009—2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայուստո դինամո 44 (6)
2011—2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Ֆաիր 66 (18)
2013—2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլամբու Կրյու 45 (13)
2014 Կանադա Տորոնտո 24 (2)
2015—մ.հ. Կանադա Մոնրեալ Իմպակտ 91 (17)
Ազգային հավաքական
2012 ԳանաԳանա 1 (0)

Ակումբային կարիերա խմբագրել

 
Օդուրոն «Հյուսթոն Դինամոյում»
 
Դոմինիկը «Դալլաս» ակումբում

Օդուրոն սկսեց ֆուտբոլ խաղալ իր հայրենիքում։ 2004 թվականին նա մեկնել է սովորելու ԱՄՆ-ում և այնտեղ հանդես է եկել ուսումնական հաստատությունների ֆուտբոլային թիմերի համար։ Ավարտելուց հետո կարճաժամկետ խաղացել է USL «Ռիչմոնդ Կիկկերս Փյուչեում» ակումբի համար։

2006 թվականին ընտրվել է «Դալլաս» ակումբի կողմից։ Հունիսի 26-ին նա առաջին անգամ հանդես է եկել MLS-ում։ Հուլիսի 8-ին «Նյու Յորք Ռեդ Բուլս» -ի դեմ պայքարում Օհերոն թիմի համար խփեց իր առաջին գոլը։ 2009 թվականի սկզբին նա փոխանակվեց Դեյվ Վան դեր Բերգին «Ռեդ բլուզում»։ Ապրիլի 5-ին «Չիկագո Փայար»-ի դեմ պայքարում Դոմինիկը առաջնախաղ կատարեց «ցլերի» համար[4]։

 Չկարոզացավ խաղալ Նյու Յորքում, տեղափոխվեց «Հյուսթոն Դինամո»։ Մայիսի 31-ին Կանադայի «Տորոնտո» ակումբի հետ հանդիպման ընթացքում նա առաջնախաղ կատարեց Հյուսթոնի ակումբի համար[5]։ Հոկտեմբերի 25-ին «Չիվաս ԱՄՆ»-ի դեմ խաղի ժամանակ Դոմինիկն իր առաջին գոլը խփեց նոր թիմի համար[6]։ Երկու մրցաշրջաններում «Դինամո»-յի համար , Օդուրոն ընդամենը 6 գոլ է խփել և ակումբի ղեկավարությունը չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը նրա հետ։

2011 թվականին Դոմինիկը դարձավ «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստը։ Մարտի 26-ին «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ հանդիպման ժամանակ նա առաջնախաղ ունեցավ նոր ակումբում[7]։ Ապրիլի 17-ին «Լոս Անջելես Գալաքսի» դեմ խաղում Օդուրոն իր առաջին գոլը խփեց «կրակների» համար[8]։ Առաջին մրցաշրջանում խփելով 12 գոլեր Դոմինիկը դարձավ թիմի լավագույն ռմբարկուն։

Մարտի 3-ին «Չիվաս ԱՄՆ»-ի  դեմ խաղում Դոմինկը առաջնախաղ կատարեց Կրյուում[9]։ Միևնույն խաղում նա խփեց իր առաջին գոլը թիմի համար։ Առաջին մրցաշրջանում Օդուրոն լավ արդյունք էր ցույց տվել`վաստակելով 13 գոլ, բայց երկրորդում նա չկարողացավ գոլ խփել, և այտպես 11 խաղ։ 2014 թվականին ամռանը նա Ալվարո Ռեյայից տեղափոխվեց «Տորոնտո»։

Հունիսի 7-ին «Սան Խոսե Էրտկվեքս» -ի դեմ խաղում Դոմինիկը առաջնախաղ կատարեց Կանադայի ակումբի կազմում[10]։ Հուլիսի 13-ին «Հյուսթոն Դինամո» -ի նախկին ակումբի դեմ խաղում Օդուրոն  «Տորոնտո»-ի համար խփեց իր առաջին գոլը[11]։

2015 թվականի սկզբին Դոմինիկը տեղափոխվեց Մոնրեալ Իմպակտ։  Մարտի 7-ին, Դի Սի Յունայթեդի հետ խաղում, նա հանդես է եկել նոր ակումբի համար[12]։ Մայիսի 9-ին, Պորտլենդ Թեմբերի դեմ խաղում Օդուրոն իր առաջին գոլը խփեց Մոնրեալում[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականին մարտի 1-ին Չիլիի Օդուրոյի դեմ ընկերական հանդիպման ժամանակ առաջնախաղ է ունեցել Գանիի համար[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/dominic-oduro-41633
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Чикаго Файр VS. Нью-Йорк Ред Буллз 1:0» (անգլերեն). soccerway.com. 2009-04—05.
  5. «Хьюстон Динамо VS. Торонто 3:0» (անգլերեն). soccerway.com. 2009-05—31.
  6. «Чивас США VS. Хьюстон Динамо 2:3» (անգլերեն). soccerway.com. 2009-10—25.
  7. «Чикаго Файр VS. Спортинг Канзас-Сити 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011-03—26.
  8. «Чикаго Файр VS. Лос-Анджелес Гэлакси 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011-04—17.
  9. «Чивас США VS. Коламбус Крю 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013-03—03.
  10. «Торонто VS. Сан-Хосе Эртквейкс 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014-06—07.
  11. «Торонто VS. Хьюстон Динамо 4:2» (անգլերեն). soccerway.com. 2014-07—13.
  12. «Ди Си Юнайтед VS. Монреаль Импакт 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015-03—07.
  13. «Монреаль Импакт VS. Портленд Тимберс 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015-05—09.
  14. «Чили VS. Гана 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012—03—01.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Օդուրո» հոդվածին։