Դոմինիկայի թանգարան (անգլ.՝ The Dominica Museum), Կարիբյան ավազանի Դոմինիկա կղզային պետության ազգային թանգարանը։ Այն գտնվում է երկրի մայրաքաղաք Ռոզոյում՝ Հին շուկայի դիմացի առափին, որը գաղութատիրական ժամանակներում ստրուկների առևտրի կենտրոն էր[1]։ 1810 թվականին կառուցված շենքը նախկինում ծառայել է որպես շուկա և փոստային բաժանմունք[2][3][4]։

Դոմինիկայի թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Դոմինիկա
Ղեկավարության նստավայրՌոզո, Դոմինիկա

Ցուցադրություն խմբագրել

 
Թանգարանի ցուցադրություններից

Դոմինիկայի հայտնի պատմաբան Լենոքս Հոնիչըրչը պատասխանատու էր թանգարանի մեծ մասի համար[4]։ Թանգարանը պարունակում է իրեր, որոնք առնչվում են Դոմինիկայի մշակութային և սոցիալական պատմությանը, ինչպես նաև երկրաբանությանն ու հնագիտությանը[5]։

Թանգարանի հավաքածուն ներառում է նախկին կառավարիչների հին լուսանկարներ և դիմանկարներ, գաղութային կահույք, ներառյալ աթոռ, հին պահարան և բարոմետր, թռչունների և ձկների նմուշներ և գաղութային գյուղատնտեսության իրեր։ Այստեղ ներկայացված են բնիկ ժողովուրդների մշակույթի առարկաներ, այդ թվում՝ կարիբների փոքր փորովի պուի պուի (pwi pwi) մակույկը, կարիբների խրճիթի և արավակների կերամիկական իրերի ու գործիքների պատճեններ[3][6][7]։

Հավաքածուն պարունակում է մի քանի քարե կացիններ, որոնց մի մասի երկարությունը հասնում է 9 մատնաչափի[8]։

Թանգարանում ցուցադրվում են կղզու հրաբխագիտությանը վերաբերող ցուցանմուշներ։ Վաղաբնակներին վերաբերող իրերը ներառում են թիեր, տնային գործիքներ, փայտե արձանիկներ և հին երաժշտական գործիքներ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gravette, Andrew Gerald (2000). Architectural heritage of the Caribbean: an A-Z of historic buildings. Signal Books. էջ 168. ISBN 978-1-902669-09-0. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  2. Golden, Fran Wenograd; Brown, Jerry (2004 թ․ նոյեմբերի 19). Cruise Vacations for Dummies 2005. For Dummies. էջ 282. ISBN 978-0-7645-6941-8. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  3. 3,0 3,1 Sullivan, Lynne M. (1999 թ․ մարտի 1). Martinique, Guadeloupe, Dominica & St. Lucia. Hunter Publishing, Inc. էջ 8. ISBN 978-1-55650-857-8. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  4. 4,0 4,1 Lakeside Publishing Co. (2008). Cruise Travel. Lakeside Publishing Co. էջ 10. ISSN 0199-5111. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)
  5. «Dominica Museum». Visit Dominica. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
  6. Great Britain. Colonial Office (1962). The Colonial Office list. H.M.S.O. էջ 185. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  7. 7,0 7,1 Dominica Museum, Վերցված է 2021-05-09-ին
  8. Thirty-Fourth Annual Report of the Bureau of American Ethnology to the Secretary of the Smithsonian Institution. 1922. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել