Դոմենիկո Ամբրոջի
Դոմենիկո Ամբրոջի (անգլ.՝ Domenico Ambrogi, 1600, Բոլոնիա, Պապական մարզ - 1678[1][2], Բոլոնիա, Պապական մարզ), Բոլոնիայի 17-րդ դարի իտալացի նկարիչ, ով նաև կոչվում էր Մենիկինո կամ Մենինյո դել Բրիցիո, իր վարպետի անունով։ Հիմնականում հայտնի է որպես կվատրատուրայի ձևավորող։ Նա նաև հայտնի է Դոմենիկո դելի անունով։ Նա պարապել է Ֆրանչեսկո Բրիչյոյի, Բերնարդինո Բալդիյի և Դենիս Կալվարեատի հետ[3]։
Դոմենիկո Ամբրոջի | |
---|---|
Ծնվել է | 1600 |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Վախճանվել է | 1678[1][2] |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Bolognese school? |
Ժանր | Quadratura? |
Ուսուցիչ | Ֆրանչեսկո Բրիչի, Կալվերտ Դենիս և Bernardino Baldi? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԴոմենիկո Ամբրոջին ծնվել է մոտավորապես 1600 թվականին Բոլոնիայում։ Երիտասարդ տարիներին նա աշակերտել է Բերնարդինո Բալդիյին, ումից հեռացել է վերջինիս մահից կարճ ժամանակ անց։ Դրանից հետո կարճ ժամանակ նա սովորել է Դենիս Կալվարեատի հետ և վերջապես դառնում է Ֆրանչեսկո Բրիցիոյի աշակերտը։ Այդ ժամանակ Բրիցիոն տալիս էր նկարչության հանրային դասեր և Ամբրոջին ստացավ Մենիկինո կամ Մենինյո դել Բրիցիո մականունը։ Երբ նա թողել է իր վարպետին, սկսել է համագործակցել Ջիրոլամո Կուրտիյի հետ, ով կերպարների նկարիչ էր և Անջելո Միչել Կոլոննայի հետ, ով կվադրատուրայի նկարիչ էր։ Վերջին տարիների ընթացքում նա նախագծել է շատ զարդարանքներ և նկարներ։ Նա ուներ աշակերտներ, որոնցից էին Ջիաչինտոն, Պիեր Անտոնիո Չերվան և Ջիովաննի Անտոնիո Ֆումանին Վենետիկից, որը շատ տարիներ ապրել է նրա տանը և օգտագործել է նրա գծանկարները` իր առաջին նկարներն ստեղծելու համար։ Նա մահացել է 1678 թվականից հետո[4]։
Աշխատանքներ
խմբագրելԱղբյուրներում հիշատակված աշխատանքները`
- Պալացցո Սպադայի որմնանկարները սրահում և մատուռում (Բրիզիգելլայում (Ռավեննա))
- Մադոննա դել Պոջջո, (Սուրբ Մարիա դել Պոջջոյի եկեղեցու առաստաղը)
- Դե Բուոյի վիլլա եկեղեցին,
- Լոջիան և երկու սենյակները Մարքիս Մալվեցիյի վիլլայում (Բագնարոլայում),
- Հինգ սենյակների պատկերազարդ առաստաղում (Բոլոնիայում)
- Որմանկարներով սենյակը ըստ Ռինալդոյի պատմությունների պատկերազարդ սենյակ, գրող Ռինալդ Չեսարիդի տանը (Բոլոնիայում)
- Աննունցիատա սյունասրահի վերջին կամարը որմնանկարի տակ (Մալվասիայի կարծիքով առաջին հանրային գործը, որը Ամբրոջին իրականացրել էր առանց օգնության (Բոլոնիայում),
- Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու բոլոր որմնանկարները (Բոլոնիայում)։
Բոլոնիայում պահպանված աշխատանքները`
- Որմնանկարները Պալեոտտու պալատում (հիմա Աշակերտների տանը), առաջին աշխատանքը համագործակցել է Կուրտիյի հետ,
- Կտավը Խնամակալի հրեշտակի հետ (Սուրբ Ջիացոմոյի հետ, թողնված առաջին մատուռը),
- Մարիամի պսակադրության մեծ կտավը (Սուրբ Մարիա դելլա Վիտա աղոթատեղու առաստաղը)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Web umenia (словацк.)
- ↑ 2,0 2,1 2,2 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ Getty ULAN entry
- ↑ «Dizionario Biografico degli Italiani - Volume 2 (1960)». Treccani. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Farquhar, Maria (1855). Ralph Nicholson Wornum (ed.). Biographical catalogue of the principal Italian painters. Woodfall & Kinder, Angel Court, Skinner Street, London; Digitized by Googlebooks from Oxford University copy on Jun 27, 2006. էջ 6.
- Marchese Antonio Bolognini Amorini (1843). Vite de Pittori ed Artifici Bolognesi. Tipografia Governativa alla Volpe. էջեր 95–97.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Ամբրոջի» հոդվածին։ |