Դոդոշախոտ Թախտաջյանի

բույսերի տեսակ
Դոդոշախոտ Թախտաջյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ցեղ Bufonia
Տեսակ Դոդոշախոտ Թախտաջյանի (B. takhtajanii)
Միջազգային անվանում
Bufonia takhtajanii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Դոդոշախոտ Թախտաջյանի (լատին․՝ Bufonia takhtajanii), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

15-30 սմ բարձրության բազմամյա բույս է։ Ունի հաստացած ցողունաարմատ և բարակ, փխրուն ճյուղեր։ Տերևները գծային են, կոշտ։ Պսակաթերթերը բաժակից երկար են, սպիտակ[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երախի լեռնաշղթա)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1000 մ բարձրությունների վրա, քարքարոտ գիպսակիր լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայտնի է մեկ պոպուլացիա։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայի վրա[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.