Դոդի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառի Բասեն գավառակում։ Գտնվում էր Վերին Բասենում։

Գյուղ
Դոդի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներՏոտի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Դոդի (Աշխարհ)##
Դոդի (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակիչների մեծ մասը թուրքական սրից զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

Եղել է հայաբնակ գյուղ։ XIX դարի 70-ական թվականների վերջին ուներ 42 տուն` 450 հայ բնակչով, 1909 թվականին՝ 57 տուն, իսկ Մեծ Եղեռնի նախօրեին՝ մոտ 500 հայ բնակիչ (57 տուն)։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին հիմնականում հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Մասամբ զբաղվում էին նաև արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դոդին ուներ Ս. Մայր Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր Արշակունյան անունով փոքրիկ վարժարանը, որը 1878 թվականին ուներ 40 աշակերտ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 130

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։