Դոգմա 95
«Դոգմա 95», ժամանակակից կինոարտադրության ուղղություն։
Դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերը «Թագավորություն» (1994) և «Թագավորություն II» (1997) ֆիլմերի նկարահանման աշխատանքների ժամանակ եկավ այն մտահանգման, որ տեխնիկան ու ոճաբանությունը ավելի պակաս կարևոր են հանդիսատեի հետաքրքրության համար, քան հերոսներն ու սյուժեն։ «Թագավորություն»-ը նա հիմնականում նկարահանել է ձեռքի ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով՝ հաշվի չառնելով լուսավորման ու մոնտաժի ավանդական կանոնները, ինչի արդյունքում ստացվեց խառնված, խամրած գույներով ու հատիկավոր կադրով ֆիլմ։ Այդ մինի սերիալը դարձավ ֆոն Թրիերի առաջին առևտրային հաջողությունը։ Ինտուիտիվ ձևով առաջացած լինելով, այդ ոճը դրվեց 1995 թվականին ստեղծված «Դոգմա 95» խմբի 10 կանոնների կոնցեպտուալ մանիֆեստի հիմքում։
«Դոգմայի» մանիֆեստը ստորագրեցին Լարս ֆոն Թրիերը, Թոմաս Վինթերբերգը, ով «Հանդիսություն» (1998) ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակի, Քրիստիան Լևրինգը («Արքան ողջ է» (2000)), Սյորեն Կրագ Յակոբսենը («Միֆունի վերջին երգը» (1998), Բեռլինի կինոփառատոնի արծաթե Արջ)։
Մանիֆեստ
խմբագրել«Դոգմա 95»-ը ավանգարդային կինեմատոգրաֆիական շարժում է, որի գաղափարակիրներն են Լարս ֆոն Թրիերը և Թոմաս Վինթերբերգը։ Նրանք իրենց ուղղության սկզբունքները հրապարակել են «Dogme 95 manifest»-ում և հնչեցրել են 1995 թվականի մարտի 13-ին Փարիզում։
«Դոգմա 95»-ը նպատակ ունի հակառակվել ժամանակակից կինոյի «որոշակի որոշված միտումներին»։ «Դոգմա 95»-ը փրկության ակցիա է։ 1960 թվականին i-ի վրա դրվեցին բոլոր կետերը։ Կինոն մահացել էր և հարության կոչ էր անում։ Նպատակը ճիշտ էր, բայց միջոցները անպիտան էին։ «Նոր ալիքը» ընդամենը մեղմ ծփանք էր։ Այն մաքրեց ափային ավազն ու հետ քաշվեց։ Ազատության ու հեղինակության կարգախոսներով մի քանի արժեքավոր ֆիլմեր ստեղծվեցին, բայց դրանք չկարողացան փոխել ընդհանուր իրադրությունը։ Այդ աշխատանքները նման էին իրենց ռեժիսորներին, ովքեր եկել էին իրենց կտորը պոկելու։ Ալիքն ավելի ուժեղ չէր այն մարդկանցից, ովքեր կանգնած էին դրա ետևում։ Հակյաբուրժուական կինոն վերածվեց բուրժուականի, քանի որ հիմնված էր մշակույթի բուրժուական ընկալման վրա։ Հեղինակության ընկալումը հենց սկզբից ընդամենը բուրժուկան ռոմանտիզմի մնացորդն էր և այդ իսկ պատճառով այն… կեղծ էր։ «Դոգմա 95»-ի համաձայն կինոն անհատական գործ չէ։ Տեխնոլոգիական ճնշման ժամանակակից ալիքը կտանի կինոյի ծայրահեղ ժողովրդավարացման։ Առաջին անգամ յուրաքանչյուրը կարող է ֆիլմ արտադրել։ Բայց ինչքան ավելի հասանելի են դառնում զանգվածային հաղորդակցության միջոցները, այնքան ավելի կարևոր դեր է ստանում դրա ավանգարդը։ Պատահական չէ, որ «ավանգարդ» բառն ունի ռազմական այլ նշանակություն ևս։ Կարգուկանոն՝ ահա մեր պատասխանը։ Պետք է մեր ֆիլմերին համազգեստ հագցնենք, որովհետև անհատական ֆիլմն ըստ սահմանման անկումային է։ «Դոգմա 95»-ը դեմ է արտահայտվում անհատական ֆիլմերի մասին, առաջ քաշելով անվիճելի կանոնների խումբ, որոնք հայտնի են ողջախոհության երդում անվանմամբ։ 1960 թվականին i-ի վրա դրվեցին բոլոր կետերը։ Կինոն մինչև մահամերձության տանջել էին գեղեցկությամբ ու դեռ շարունակում էին տանջել։ Ռեժիսոր-դեկադենտների «գերագույն» նպատակը հասարակությանը խաբելն էր։ Մի՞թե դա է մեր հպարտության առարկան։ Մի՞թե այդ էր այն արդյունը, որին տարավ փառավոր «հարյուր տարին»։ Էմոցիաների միջոցով պատրա՞նք ներշնչել։ Նկարչի անհատական ազատ ընտրության շնորհիվ օգնել հնարքաբանությա՞նը։ Կանխատեսելիություն (այլ կերպ կոչվում է դրամատուրգիա). ահա այն ոսկե ցլիկը, որի շուրջը մենք պարում ենք։ Եթե հերոսներն ունեն իրենց ներքին կյանքը, ապա սյուժեն համարվում է չափազանց բարդ և «գերագույն մշակույթին» չպատկանող։ Այժմ ավելի է խրախուսվում մակերեսային խաղն ու մակերեսային կինոն, քան երբևէ։ Այս ամենի արդյունքն աղքատացումն է. զգացմունքների պատրանք, սիրո պատրանք։ «ՇԴոգմա 95»-ի համաձայն կինոն պատրանք չէ։ Տեխնոլոգիական ճնշումը այսօր տանում է այն պանին, որ փայլի մակարդակը հասցվում է Աստվածայինի։ Նոր տեխնոլոգիաների շնորհիվ ով և երբ ցանկանա կարող է սենսացիոնության մեջ վերացնել ճշմարտության վերջին հետքերը։ Պատրանքի շնորհիվ կինոն կարող է կորցնել ամեն ինչ։ «Դոգմա 95»-ը դեմ է պատրանքներին կինոյում և ներկայացնում է անվիճելի կանոնների շարք, որոնք հայտնի են ողջախոհության երդում անվանմամբ։ Ողջախոհության երդում Երդվում եմ հետևել հետևյալ կանոններին, որոնք ստացված ու հաստատված են ըստ «Դոգմա 95»-ի։
Այս պահից սկսած՝ որպես ռեժիսոր, երդվում եմ զերժ մնալ սեփական ոճի արտահայտումից։ Երդվում եմ զերծ մնալ «արվեստի ստեղծագործություն» ստեղծելու մտքից, քանի որ պահը հավերժությունից թանկ է։ Իմ գերագույն նպատակը հերոսներից ու իրադրություններից իրականությունը կորզելն է։ Երդվում եմ բոլոր հնարավոր միջոցներով կատարել այս կանոնները չամաչելով լավ ճաշակից ու ինչ-որ էսթետիկ կոցեպցիաներից։ Սույնով հաստատում եմ իմ ողջախոհության երդումը։ Կոպենհագեն, երկուշաբթի 13 մարտի, 1995 թվական |
Դոգմա 95 ուղղության ֆիլմեր
խմբագրել- Ֆիլմերի ամբողջական ցանկը տե՛ս կայքում
- Dogme #01: Հանդիսություն / Festen (1998) ռեժ. Թոմաս Վինթերբերգ
- Dogme #02: Ապուշները / Idioterne (1998) ռեժ. Լարս ֆոն Թրիեր
- Dogme #03: Միֆունի վերջին երգը / Mifune (1999) ռեժ. Սյորեն Կրագ Յակոբսեն
- Dogme #04: Արքան ողջ է / The King Is Alive (2000) ռեժ. Քրիստիան Լևրիգ
- Dogme #05: Սիրեկաններ / Lovers (1999) ռեժ. Ժան Մարկ Բար
- Dogme #06: Ավանակ Ջուլիեն / Julien Donkey-Boy (1999) ռեժ. Հարմոնի Կիրին
- Dogme #07: Interview (2000) ռեժ. Daniel H. Byun
- Dogme #08: Fuckland (2000) ռեժ. Jose Luis Marques
- Dogme #09: Babylon (Sweden)
- Dogme #10: Chetzemoka’s Curse (USA)
- Dogme #11: Diapason (Italy)
- Dogme #12: Իտալերենը սկսնակների համար / Italiensk For Begyndere (2000) ռեժ. Լոնե Շերֆիգ
- Dogme #13: Amerikana (USA)
- Dogme #14: Joy Ride (Switzerland)
- Dogme #15: Camera (USA)
- Dogme #16: Bad Actors (USA)
- Dogme #17: Reunion (USA)
- Dogme #18: Et Rigtigt Menneske (Denmark)
- Dogme #19: Ner Nettene Blir Lange (Norway)
- Dogme #20: Strass (Belgium)
- Dogme #21: En Kжrlighedshistorie (Denmark)
- Dogme #22: Era Outra Vez (Spain)
- Dogme #23: Resin (USA)
- Dogme #24: Security, Colorado (USA)
- Dogme #25: Converging With Angels
- Dogme #26: The Sparkle Room (USA)
- Dogme #27: Come Now (USA)
- Dogme #28: Բաց սրտեր / Elsker Dig For Evigt (2002) ռեժ. Սյուզաննա Բիր
- Dogme #29: The Bread Basket (USA)
- Dogme #30: Dias de Boda (Spain)
- Dogme #31: El Desenlace (Spain)
- Dogme #32: Se til venstre, der er en Svensker (Denmark)
- Dogme #33: Residencia (Chile)
- Dogme #34: Քո ձեռքերում / Forbrydelser (2004) ռեժ. Անետա Օլեսեն
- Dogme #35: Cosi x Caso (Italy)
- Dogme #36: Amateur Dramatics (England/Denmark)
- Dogme #37: Gypo (UK)
- Dogme #38: Mere Players (USA)
- Dogme #39: El ultimo lector (México)
- Dogme #40: LAZY SUNDAY AFTERNOONS (ENGLAND)
Գրականություն
խմբագրել- Լիդիա Կուզմինա (2005 թ․ հունվարի 15). ««Գոգմա-95»-ի պատմությանը. ռետրոն՝ նոր ալիքի ամբիցիաներով». Ֆիլմաղեկավարման գրառումներ, № 66. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.
- Անդրեյ Պլախով. ««Դագմայի» առաջացումը». «Ուրիշ կինո», 2001, № 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դոգմա 95 ուղղության ֆիլմերի ցանկ
- To the Rescue of Cinema: Dogme 95 at BrokenProjector.com Արխիվացված 2010-09-10 Wayback Machine
- GreenCine primer on Dogme95 Արխիվացված 2010-02-03 Wayback Machine
- The Dogpile95 movement’s website Արխիվացված 2015-12-18 Wayback Machine
- Interview with The Dogme Doctor Mogens Rukov Արխիվացված 2014-04-17 Wayback Machine
- Official Nimbus Film website
- Դոգմա-95 ուղղության բոլոր նախագծերը ռուսերենով Արխիվացված 2018-10-22 Wayback Machine
- "Julien, Donkey-Boy" ֆիլմի գրախոսականը