Դշխո (անձնանուն)
իգական անձնանուն
Դշխո, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն դշխո՝ «թագուհի» բառից։ Հոմանիշ անձնանուններ են Թագուհի, Սուլթան, Մլքե, Վասիլիկ։ Ամենահին հիշատակությունը 628 թվականին է։ Գործածական է նաև Դշխուն, Դշխու, Դժխոյ, Դժխու, Դշխուն, Դշխոն, Դշխոյն, Դշխուհի, Դշխոյմելիք, Դշխուխաթուն ձևերով[1]։
Դշխո Դշխո | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Նշանակություն | թագուհի |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված անուններ | Թագուհի, Սուլթան, Մլքե, Վասիլիկ |
Կապված հոդվածներ | «Դշխո» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Դժխոյ, 628 թվականին հիշատակված է Բագարանի արձանագրության մեջ[2]։
- Դշխու, դուստր Բարսեղ քահանայի և քույր Նորավգես կամ Ներսես քահանայի, ով 1222 թվականին Սեբաստիայի գրիչներից էր[3]։
- Դշխոյ, դուստր Լևոն Գ-ի և քույր Հեթում Բ-ի, ով մահացել է 1278 թվականին[4]։
- Դշխուն տիկին, դուստր Առաջպարոնի և կին Պարոնպապի։ Ասպավերուկ գյուղում 1455 թվականին Կարապետ գրչին գրել տվեց մի Ավետարան[5][6]։
- Դշխոյ, դուստր Գրիգորի և քույր կոշկակար Մարտիրոսի, ով 1470 թվականին Աշոտաց երկրի Անկյունաց վանքում գրել տվեց մի Ավետարան[7][8]։
- Դշխոյ, դուստր Շահամիրի, ով 1487 թվականին Սարգիս վարդապետին գրել տվեց մի Ավետարան[9]։
- Դշխոյ, ազգական տանուտեր Պետրոսի, ով Վանում 1495 թվականին ստացավ մի Ավետարան՝ գրված Զաքարիա գրչի ձեռքով[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 72-73 — 682 էջ։
- ↑ Կոգեան «Կամսարականները 137»
- ↑ Տաշեան Ցուց․ 558
- ↑ Չամչ․ Գ․ 270, 279
- ↑ Ձեռագիր Սեբաստիա (ՀԱ 1925, 132)
- ↑ Նօտարք 181
- ↑ Ձեռագիր Վենետիկ, Ա․ 588
- ↑ Այրարատ 52 ա
- ↑ Ձեռագիր Սեբաստիա, ՀԱ 1925, 264
- ↑ Թորոս աղբար, Բ․ 276