Թագուհի (անձնանուն)
իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թագուհի (այլ կիրառումներ)
Թագուհի, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն թագուհի բառից։ Այս անվանը համապատասխանում են լատիներեն Regina, հունարեն Վասիլիկ, արաբերեն Մլքե, Սուլթան, հայերեն Դշխո անձնանունները։ Սկսել է գործածվել 1-ին դարից, գործածական է նաև այժմ (2015)։ Փաղաքշական ձևերն են՝ Թագուկ, Թագուշ, Թագու, Թագուն։ Կոստանդնուպոլսում գործածական է եղել նաև Թագուհիցա ձևը[1]։
Թագուհի Թագուհի | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Թագուկ, Թագուշ, Թագու, Թագուն, Թագուհիցա |
Կապված հոդվածներ | «Թագուհի» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Թագուհի, քույր հայոց Սանատրուկ թագավորի, ով քրիստոնյա դարձավ Բարդուղիմեոս առաքյալի քարոզությամբ և նահատակվեց եղբոր ձեռքով[2]։
- Թագուհի, ազնվական կին Ուտի գավառի Բագնաց գյուղից, ով 465 թվականին նահատակվեց Հոնաց զորավարի ձեռքով Աստեղաբլուրում[3]։
- Թագուհի, կին Բակուրան սևաստոսի, ով նվեր ստացավ մի Ավետարան, որ գրել էր իր եղբայրը 1194 թվականին[4]։
- Թագուհի ոմն, հիշատակված է Խարբերդում 1205 թվականին[5]։
- Թագուհի, կին Շարափշահի Պահլավունու՝ Ապիրատի որդու։ Նվերներ է արել Բագնայրին 1234 թվականին[6][7]։
- Թագուհի, առաջին կին Ումեկ իշխանի, ով կառուցել է Տփղիսի Սուրբ Գևորգ եկեղեցին 1251 թվականին[8]։
- Թագուհի, մերձավոր Շնորհավոր Տփիփսեցու, ով 1253 թվականին Հաղպատի վանքին 100 դահեկան է նվիրել ժամատան շինության համար[9]։
- Թագուհի, կին Սարգսի և մայր Վարդան գրչի, ով ընդօրինակել է 2 ձեռագիր՝ Վախտանկ իշխանի համար 1279-1280 թվականներին[10]։
- Թագուհի, դուստր Սահակ երեցի, մի տուն և մի այգի է նվիրել Աշտարակի ս․ Մարիանե մատուռին 1281 թվականին[11]։
- Թագուհի, կին Ումիկի և մայր Ճար Մանազկերտցու, ով նվիրատվություններ է արել Գոշավանքին 1283 թվականին[12][13][14]։
- Թագուհի, կին Երեմիաս քահանայի, ով Կարնոյ Կան գյուղում 1283 թվականին գրել տվեց Ավետարան[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 241-243 — 682 էջ։
- ↑ Չամչյան, Ա․ 298
- ↑ Չամչյան, Բ․ 127
- ↑ Rapport Arm. 47
- ↑ Ձեռագիր Վենետիկ, Ա․ 400
- ↑ Ալիշան՝ Շնորհ․ 14
- ↑ Արձանագրություն Շիրակ 119
- ↑ Յովսէփեան «Նիւթեր և ուս․ Ա․ 9-10»
- ↑ Արձանագրություն Երզնկյանց, Հնախ․ տեղագր․ 29
- ↑ Յովսէփեան «Նիւթեր և ուս․ Ա․ 6»
- ↑ Այրարատ 186
- ↑ Արձանագրություն Շահխաթ․ Բ․ 367
- ↑ Ազգագրական հանդես, Ժ․ 28
- ↑ Արցախ 350
- ↑ Ձեռագիր Վենետիկ Ա․ 644