Դյուպլեքս (ֆիլմ)

(Վերահղված է Դյուպլեքսից)

Դյուպլեքս (անգլ.՝ Duplex; 2003), ռեժիսոր Դենի Դե Վիտոյի ամերիկյան կատակերգություն։ Ֆիլմին տրվեց «Մեր տունը» վերնագիրը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում տարածելու համար[4]։

Դյուպլեքս
անգլ.՝ Duplex
Երկիր ԱՄՆ
 Գերմանիա
Ժանրկինոկատակերգություն
Թվական2003, հուլիսի 1, 2004[1] և սեպտեմբերի 26, 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենի Դե Վիտո
ՊրոդյուսերԴրյու Բերիմոր, Ստյուարտ Քորնֆելդ, Լարրի Դոյլ, Նենսի Ջուվոնեն և Բեն Սթիլեր
Սցենարի հեղինակԼարրի Դոյլ
ԴերակատարներԲեն Սթիլեր, Դրյու Բերիմոր, Այլին Էսել, Հարվի Ֆայերշտայն, Ռոբերտ Ուիսդոմ, Սվուսի Քերց, Մայա Ռուդոլֆ, Ջասթին Տերու, Էմբեր Վալեթա, Ջենեթ Գոլդշտայն, Ջեյմս Ռեմար, Էդվարդ Էդվարդս, Ջեքի Սենդլեր, Շոն Ուոլես, Միշել Քրուսիք[2], Ջոն Համբուրգ[2], Դենի Դե Վիտո[2], Թրեյսի Ուոլթեր[2], Ջերալդինա Հյուզ[2] և Կումար Փալանա[2]
ՕպերատորԱնաստաս Միքոս
ԵրաժշտությունԴևիդ Նյուման
ՄոնտաժԳրեգ Հայդեն
Պատմվածքի վայրՆյու Յորք և Բրուքլին
ԿինոընկերությունFlower Films, Red Hour Productions, FilmColony և Miramax Films
Տևողություն89 րոպե
Բյուջե40 000 000 $
Շահույթ19 322 135 $[3]
Պաշտոնական կայքէջ

Սյուժեն խմբագրել

Երիտասարդ զույգը՝ գրող Ալեքսը և նրա կին Նենսին, կարծես թե գտել են իրենց երազանքների տունը՝ երկհարկանի բնակարան խաղաղ թաղամասում։ Բայց մեծ անակնկալ եղավ նրանց համար փնթփնթան պառավ տիկին Քոնելին, ով ապրում էր երկհարկանի տան երկրորդ հարկում։ Այն բանից հետո, երբ տիկին Քոնելին սկսում է կործանել նրանց կյանքը, Ալեքսը և Նենսին փորձում են լուծել այդ խնդիրը, բայց, չհաղթահարերով իրենց սեփական ուժերով, նրանք մարդասպան են վարձում, ով պետք է սպանի պառավին։ Սակայն հարձակման ժամանակ տիկին Քոնելին համառորեն պաշտպանվում է՝ խփելով մարդասպանի ուսին իր հանգուցյալ ամուսնու նիզակով։ Այլևս ի վիճակի չլինելով այս ամենը հանդուրժել՝ Ալեքսը և Նենսին տեղափոխվում են։ Նրանց տեղափոխվելուց քիչ ժամանակ անց նրանց հայտնում են, որ պառավը մահացել է։

Արդյունքում պարզվում է, որ պառավը խորամանկ և հեռատես կին է, ով ամենևին էլ չի մահացել։ Նա ոստիկանի և տանտիրոջ հետ (ով, փաստորեն, իր որդին է) գումար է «քաշում» Ալեքսի և Նենսիի նման հիմար սիրահարված զույգերից՝ հասցնելով նրանց խելագարության և ստիպված տունը շատ ցածր գնով վաճառելուն։ Վերջիվերջո Ալեքսը հրատարակում է իր նոր գիրքը «Դյուպլեքս» անվանումով։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բեն Սթիլեր Ալեքս Ռոուզ Ալեքս Ռոուզ
Դրյու Բերիմոր Նենսի Քենդրիքս Նենսի Քենդրիքս
Այլիս Էսսել Քոնելի տիկին Քոնելի
Հարվեյ Ֆայերսթին Քեննեթ Քեննեթ անշարժ գույքի գործակալ
Ջեյմս Ռեմար Չիկ Չիկ մարդասպան
Ռոբերտ Ուիզդոմ Դան սպա Դան
Սվուզի Կյորց Ջին Ջին հրատարակիչ
Ուոլլես Շոն Հարման Հարման Նենսիի ղեկավարը
Ջասթին Տերու Կուպ Կուպ Ալեքսի ընկերը, գրող
Էմբեր Վալեթա Սելինա Սելինա Կուպի կինը
Դենի Դե Վիտո պատմողի ձայնը
Մայա Ռուդոլֆ Թարա Թարա Նենսիի գործընկերը

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել