Դյունուայի ամրոց (ֆր.՝ Château Dunois), միջնադարյան ամրոց կենտրոնական Ֆրանսիայում, Բոժանսի քաղաքում։

Ամրոց
Դյունուայի ամրոց
Château de Beaugency
ԵրկիրՖրանսիա
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Դյունուայի ամրոցը գտնվում է Բոժանսի հին ու փոքրիկ քաղաքում, Լուարե դեպարտամենտում, Օռլեանից 20 կիլոմետր արևմուտք։ Բոժանսիի կենտրոնում Սեն-Ֆիրմին հրապարակի մոտ 11-17-րդ դարերի այլ կառույցներին կից, վեր է խոյանում է 36 մետրանոց Դոնժոնը։ Վերջինս նույնպես կառուցվել է 11-րդ դարում։ Այս խոշոր ամրոցի հարակից տարածքում 15-րդ դարի կեսերին Ժան դե Դյունուան, որը հայտնի է որպես «Օռլեանի ապօրինածին», կառուցում է ներկայիս ամրոցը։ Մարի դ'Արկուրի հետ ամուսնությունից հետո Ժան դե Դյունուան դառնում է Բոժանսիի սենյոր։ Նա ապրել է ամրոցում 1440-1457 թվականներին, որից հետո իր նստավայրը տեղափոխում Շատոդյոն։

Մինչև 1789 թվականը ամրոցը պատկանում էր Դյունուա-Լոնգվիլ ընտանիքին և նրա ժառանգներին։ Երբ սկսվեց Ֆրանսիական հեղափոխությունը, և արիստոկրատ ընտանիքներին սկսեցին հետապնդել, ամրոցը լքվեց։ Ավելի ուշ, այն որոշ ժամանակ օգտագործվեց որպես անօթևաների բնակավայր և հանգստավայր, ապա իր հարկի տակ ընդունեց «Օռլեանի արվեստի և ավանդույթներին շրջանային թանգարան»-ին։ Եռահարկ շենքում ներկայացված են ցուցանմուշներ, որոնք պատմում են տեղացիների կյանքի և սովորույթների մասին, ինչպես նաև Էժեն Սյուի ստեղծագործական կյանքը։

Ճարտարապետություն

խմբագրել

Դյունուայի ամրոցը 15-16-րդ դարերի տիպիկ ֆեոդալական նստավայր է՝ առանձնացված պատուհաններով և փականներով, պահակադիտանոցով, կամարներով շրջապատված աշտարակով։ Ներքին շինությունները վերջին երկու դարերի ընթացքում բազմիցս վերակառուցվել են։ Սկզբնական վիճակում պահպանվել են միայն վերին հարկերի սենյակները։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյունուայի ամրոց» հոդվածին։