Դմիտրի Մոցպան (մոլդ.՝ Dumitru Moțpan, մայիսի 3, 1940(1940-05-03), Seliște, Nisporeni District, Մոլդովա և Nisporeni District, Մոլդովա - հունիսի 23, 2018(2018-06-23), Քիշնև, Մոլդովա), մոլդովացի քաղաքական գործիչ, 1997-1998 թվականներին Մոլդովայի խորհրդարանի նախագահը։

Դմիտրի Մոցպան
 
Կուսակցություն՝ Agrarian Party of Moldova? և ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գյուղատնտես
Ծննդյան օր մայիսի 3, 1940(1940-05-03)
Ծննդավայր Seliște, Nisporeni District, Մոլդովա կամ Nisporeni District, Մոլդովա
Վախճանի օր հունիսի 23, 2018(2018-06-23) (78 տարեկան)
Վախճանի վայր Քիշնև, Մոլդովա
Քաղաքացիություն  Մոլդովա
 
Պարգևներ
Meritul Civic Հանրապետության շքանշան և Հանրապետության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Դմիտրի Մոցպանը ծնվել է 1940 թվականի մայիսի 3-ին Նիսպորենի շրջանի Սելիշտա գյուղում։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Ավարտել է Սորոկի սովխոզ-գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և էլեկտրաֆիկացման տեխնիկումը և Օդեսայի բարձրագույն կուսակցական դպրոցը։ Մինչև 1991 թվականը ԽՄԿԿ անդամ էր։

Աշխատել է որպես ինժեներ-մեխանիկ, «Լենինի ուղին Ֆելեշթերում» կոլխոզի նախագահն էր, տարբեր պաշտոններ է զբաղեցրել տեղական կուսակցական մարմիններում։ 1990-1998 թվականներին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր էր։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Որպես պատգամավոր՝ Դմիտրի Մոցպանը ընդարձակ գործունեություն է ծավալել, 1990 թվականի ապրիլին ստեղծված «Viața Satului» (Գյուղական կյանք) խորհրդարանական ակումբի ակտիվ անդամ էր, որի կազմում ընդգրկվել է 60 պատգամավոր։ Այս ակումբը դարձել է Մոլդովայի ագրարային-դեմոկրատական կուսակցության ստեղծման հիմքը։ 1991 թվականի հոկտեմբերի 19-ին կուսակցության համագումարը հավանություն է տվել ծրագրին ու կանոնադրությանը և պատգամավոր Դմիտրի Մոցպանին ընտրել նոր քաղաքական կազմավորման նախագահ։

Մոլդովայի ագրարադեմոկրատական կուսակցության խորհրդարանականները Մոլդովայի ժողովրդական ճակատի պատգամավորներին մեղադրել են ոչ կոմպետենտության մեջ՝ պահանջելով և հասնելով արտահերթ ընտրությունների։ 1994 թվականի փետրվարի 27-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՄԱԴԿ-ն մեծ հաջողության է հասել՝ հավաքելով ընտրողների ձայների 43.18%-ը և, հետևաբար, 104 մանդատից 54-ը խորհրդարանում։ Այսպիսով, ՄԱԴԿ-ն ստացել է խորհրդարանի նախագահի պաշտոնը (Պյոտր Լուչինսկին), փոխնախագահների երկու պաշտոնները և 10 խորհրդարանական հանձնաժողովներից 8-ի նախագահությունը։ Դմիտրի Մոցպանն ընտրվել է խորհրդարանի փոխնախագահ 1994-1997 թվականներին։

1991 թվականից Դմիտրի Մոցպանը Մոլդովայի ագրարային-դեմոկրատական կուսակցության նախագահն էր։ Մոլդովայի Հանրապետության նախագահի պաշտոնում Պյոտր Լուչինսկու ընտրվելուց հետո և Մոցպան Լուչինսկու հեռանալուց հետո թափուր մնացած պաշտոնի թեկնածու էր, սակայն անհրաժեշտ 53 ձայնը չի հավաքել։

Այնուամենայնիվ, 1997 թվականի մարտի 6-ին Դմիտրի Մոցպանն ընտրվել Է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ 101 ձայնով և այդ պաշտոնը զբաղեցրել 1997 թվականի մարտի 5-ից մինչև 1998 թվականի ապրիլի 23-ը։

1998 թվականի մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում Մոլդովայի ագրարադեմոկրատական կուսակցությունը կորցրել է իր անդամների և ընտրազանգվածի զգալի մասը՝ հավաքելով ընդամենը ձայների 3,63%-ը, և չի մտել խորհրդարանի կազմի մեջ։ 1998 թվականին Դմիտրի Մոցպանը թոշակի է անցել՝ հրաժարվելով քաղաքական գործունեությունից։

2018 թվականի հունիսի 23-ին Դիմիտի Մոցպանը մահացել է[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Հանրապետության» շքանշան (2012 թվականի դեկտեմբերի 28)[2]
  • «Քաղաքացիական վաստակի համար» մեդալ («Meritul Civic»), 1996 թվականի օգոստոսի 22[3]

Ծանոթագրություններ խմբագրել