Դմիտրի Դմիտրիևիչ Կարմիշին (ռուս.՝ Дмитрий Дмитриевич Кармишин, 4 նոյեմբերի, 1926, Զալեսովկա, Շարանսկի շրջան, Բաշկիրիա – 7 նոյեմբերի, 1956, Չեպել կղզու մոտ, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետություն), Խորհրդային բանակի հարավային խմբավորման 880-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլիայի ղեկապետ, գվարդիայի կապիտան, Սովետական Միության Հերոս[1][2]։

Դմիտրի Կարմիշին
ռուս.՝ Дмитрий Кармишин
նոյեմբերի 4, 1926(1926-11-04) - նոյեմբերի 7, 1956(1956-11-07) (30 տարեկան)
ԾննդավայրՇարանսկի շրջան, ԽՍՀՄ
Մահվան վայրՀունգարիա
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր
Ծառայության տարիներ1943-1956
Կոչումգվարդիայի կապիտան
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Դմիտրի Կարմիշինը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 4-ին Բաշկիրիայի Շարանսկի շրջանի Զալեսովկա գյուղում, ռուս գյուղացու ընտանիքում։ Դաստիարակվել է եղբոր մոտ՝ Շարանսկի շրջանի Պրեոբրաժենկա գյուղում։ Ավարտել է իններորդ դասարանը և Ուֆայի երկաթուղային տեխնիկումի առաջին կուրսը։ Որպես տրակտորիստ աշխատել է շրջանային մեքենատրակտորային կայանում։ 1943 թվական թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ 1948 թվականին ավարտել է Օրենբուրգի ղեկապետների ռազմական ավիացիոն ուսումնարանը և նշանակվել է կործանիչ ավիացիայի օղակի ղեկապետ։

1955 թվականից Դմիտրի Կարմիշինն անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը։

1952 թվականին Դմիտրի Կարմիշինն ուղարկվել է Խորհրդային բանակի հարավային խմբավորման ռմբակոծիչ ավիացիոն գունդ (Հունգարիայի Ժողովրդական Հանրապետություն)։ 1956 թվականի աշնանը, որպես 880-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլիայի ղեկապետ գվարդիայի կապիտան, մասնակցել է Հունգարիայում կոմունիստական վարչակարգի դեմ ծավալված պայքարի ճնշմանը՝ հունգարական բանակին օգնելով «ճնշել հակահեղափոխական խռովությունը»[3]։

1956 թվականի նոյեմբերի 7-ին Դմիտրի Կարմիշինը Իլ-28 ռմբակոծիչի անձնակազմում (հրամանատար՝ գվարդիայի կապիտան Ալեքսանդր Բոբրովսկի, ռադիստ՝ գվարդիայի ավագ լեյտենանտ՝ Վլադիմիր Յարցև) կատարել է ռազմական հրամանը՝ լուսանկարել ռազմական գործարանները։ Հաջողությամբ կատարելով առաջադրանքը և անհրաժեշտ նյութերը փոխանցելով շտաբին՝ խորհրդային ինքնաթիռը օդանավակայան վերադառնալիս Չեպել կղզու մոտ ենթարկվել է զենիթային գնդակոծման և ընկել։ Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Սովետական գվարդիական սպաների մարմինները տեղափոխվել են Խորհրդային Միություն և թաղվել Ուկրաինայի Լվով քաղաքի Լիչակովի գերեզմանատանը։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար գվարդիայի կապիտան Դմիտրի Կարմիշինին հետմահու շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում[3]։

Պարգևներ

խմբագրել

Հիշատակ

խմբագրել

Դմիտրի Կարմիշինի անունով է կոչվել մանկատուն Շարան գյուղում։ Սովետական Միության հերոս Դմիտրի Կարմիշինի փաստաթղթերն ու անձնական իրերը պահվում են Տույմազի քաղաքի (Բաշկիրիա) № 8 դպրոցի Հերոսի թանգարանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Кармишин Дмитрий Дмитриевич». bash-rmbs.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 29 հոկտեմբերի, 2016-ին. (ռուս.)
  2. «Դմիտրի, Կարմիշին (Башҡорт энциклопедияһы)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 29 հոկտեմբերի, 2016-ին.
  3. 3,0 3,1 «Դմիտրի Կարմիշինը «Երկրի հերոսները» կայքում». warheroes.ru. Վերցված է 29 հոկտեմբերի, 2016-ին.

Գրականություն

խմբագրել
  • Несокрушимые. — Уфа, 1985.
  • Славные сыны Башкирии. — Уфа.
  • Башкирская энциклопедия. Гл. ред. М. А. Ильгамов т. 2. В-Ж. — Уфа: Башкирская энциклопедия, 2006. — 624 с. — ISBN 5-88185-062-9.