Դմիտրի Լևոնի Ատովմյան (փետրվարի 2, 1952(1952-02-02), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2004(2004-12-15), Մոսկվա, Ռուսաստան[1]), հայազգի կոմպոզիտոր, դիրիժոր, գործիքավորող։

Դմիտրի Ատովմյան
Ծնվել էփետրվարի 2, 1952(1952-02-02)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 15, 2004(2004-12-15) (52 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[1]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Ժանրերէստրադա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, գործիքավորող
Գործունեություն1970-2004
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունFestival?[2]
ԿապվածԷդուարդ Արտեմև
Մաքսիմ Դունաևսկի
Ալեքսանդր Գրադսկի

Կենսագրություն խմբագրել

Դմիտրի Ատովմյանը ծնվել է Մոսկվայում։ 1970 թվականին ավարտել է Մոսկվայի զինվորական երաժշտական դպրոցը (նախկինում՝ Սուվորովի անվան ուսումնարան)։ Այնուհետև սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորության ֆակուլտետում[3]։

1973-1974 թվականներին ղեկավարել է «Մոսկվիչի» անսամբլը, 1974-1976 թվականներին եղել է Մոսկվայի մանրապատումների թատրոնի երաժշտական ղեկավար, 1976-1985 թվականներին՝ Պետհամերգի «Мелодии друзей» ծրագրերի երաժշտական ղեկավար, 1977 -1990 թվականներին՝ «Мелодия» անսամբլի գործիքավորող, 1985-1989 թվականներին՝ ԽՍՀՄ պետական էստրադային նվագախմբի դիրիժոր։

Ատովմյանի ստեղծագործություններում նկատելի է ջազի, ռոքի և սիմֆոնիկ երաժշտության սինթեզը։ Ստեղծագործություններ է գրել սիմֆոնիկ նվագախմբի համար, համագործակցել տարբեր կոմպոզիտորների հետ. շուրջ 5000 գործիքավորումների և մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է։

  • «Մարինա» ստեղծագործությունը սաքսոֆոնի համար՝ նվիրված Մ. Օրբելյանի հիշատակին
  • «Համաստեղություն» սյուիտ

Ատովմյանը Մոսկվա քաղաքի պաշտոնական հիմնի («Իմ սիրելի մայրաքաղաք») հեղինակն է, որը գրել է 1996 թվականին Մոսկվայի իշխանությունների հանձնարարականով[3]։

Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայում[4]։ Թաղված է Տրոյեկուրովսկոյե գերեզմանատանը։

Ատովմյանի մահից մեկ տարի հետո կնոջ՝ Աննա Կագարլիցկայի ջանքերով թողարկվել է կոմպոզիտորի «Соло для оркестра» սկավառակը[3][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել