Դմիտրի Ալեքսեևիչ Աբելդաև

ռուս գրող

Դմիտրի Աբելդաև (հոկտեմբերի 13 (25), 1865, Ռասխովեց, Շչիգրովսկի գավառ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան 1915 կամ մոտ 1915[1]), ռուս գրող։

Դմիտրի Ալեքսեևիչ Աբելդաև
Ծնվել էհոկտեմբերի 13 (25), 1865
ԾննդավայրՌասխովեց, Շչիգրովսկի գավառ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էոչ վաղ քան 1915 կամ մոտ 1915[1]
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերպատմվածք և վեպ

Կենսագրություն խմբագրել

Դմիտրի Աբելդաևը ծնվել է Կուրսկի նահանգի Շիգրովյան վարչաշրջանի Ռասսոխովեց գյուղում։ Սովորել է Կուրսկի ռեալական դպրոցում (1875-1879)։ Ապրել է Կուրսկում։ 1895 թվականին «Ռուսական հարստություն» ամսագրում հրատարակած «Անտիպ զինվորը և նրա կինը՝ Պելագեյան» պատմվածքը ճանաչում բերեց։ Պատմվածքներ է հրատարակել նաև «Ռուսական միտք» ամսագրում։ Հեղինակ է «Այս դարի ստվերի ներքո (Աբաշևի գրառումները)» վեպի, որը լույս է տեսել Վալերի Բրյուսովի և Պ. Ստրուվի խմբագրությամբ «Ռուսական միտք» ամսագրում 1912 թվականին, ապա առանձին հրատարակությամբ՝ 1913 թվականին։ Նույն ամսագրում լույս է տեսել նաև «Լիլի» վեպը։ Ստեղծագործությունը պատկերում է 20-րդ դարի իրադարձությունները, ազդվել է նատուրալիզմից։ Վ. Գ. Կորոլենկոյի, Վ. Բրյուսովի և Ն. Կ. Միխայելովսկիի հետ պահում էր նամակագրական կապ։

Հատընտիր գործեր խմբագրել

Աղբյուր[2]՝

  • Դ. Ա. Աբելդաև, Լիլի, վեպ, Ռաբուշին, 1914 թ., 180 էջ։
  • Դ. Ա. Աբելդաև, Այս դարի ստվերի ներքո (Աբաշևի գրառումները), վեպ, Ա. Ա. Լևենսոն, 1913 թ., 701 էջ։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել