Դիրք Օպերման, իրական անունը` Դիդերիք Օպերման (աֆրիկաանս՝ Dirk Opperman, սեպտեմբերի 29, 1914(1914-09-29)[1][2][3], մոտ Dannhauser, Ամաջուբա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ[4] - սեպտեմբերի 22, 1985(1985-09-22)[1][4][2][…], Սթելենբոս, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[4]), հարավաֆրիկացի բանաստեղծ և դրամատուրգ։ Գրել է աֆրիկաանս լեզվով։

Դիրք Օպերման
Ծնվել էսեպտեմբերի 29, 1914(1914-09-29)[1][2][3]
Ծննդավայրմոտ Dannhauser, Ամաջուբա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ[4]
Մահացել էսեպտեմբերի 22, 1985(1985-09-22)[1][4][2][…] (70 տարեկան)
Մահվան վայրՍթելենբոս, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[4]
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՔեյփթաունի համալսարան (դեկտեմբերի 12, 1952)[4], Նատալի համալսարան և Estcourt High School?
ԵրկերKomas uit 'n bamboesstok?[4], Heilige beeste?[4], Joernaal van Jorik?[4], Dolosse?[4], Blom en baaierd?[4] և Voëlvry?[4]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրHuisgenoot?[4], Քեյփթաունի համալսարան[4] և Սթելենբոսի համալսարան[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Համալսարանն ավարտել է հայրենի գավառում։ Դասավանդել է Պիտերմարիցբուրգի և Յոհաննեսբուրգի դպրոցներում։ 1946-1948 թվականներին նա Քեյփթաունում հրատարակել է Die Huisgenoot լրագիրը։ 1949-1959 թվականներին Քեյփթաունի համալսարանում դասախոսություն է կարդացել, 1960-ից 1974 թվականներին Ստելլենբոսի համալսարանում աֆրիկերեն է դասավանդել։ Նրա աշակերտների մեջ էր նաև բանաստեղծուհի, թարգմանիչ, նկարիչ Շեյլա Կեսոնսը։

1976 թվականին յոթ ամիս կոմայի մեջ է եղել, որը հետագայում նկարագրել է իր բանաստեղծությունում։ Մահացել է սրտի կանգից։

Աշխատանքները խմբագրել

Նա եղել է բանաստեղծությունների և պոեմների, երեք բանաստեղծական դրամայի, էսսեների գրքերի հեղինակ։

Ընտրված ստեղծագործություներ խմբագրել

  • Heilige beeste/ Սուրբ կենդանիներ (1945 թվական)
  • Negester oor Ninevé/ Նինվեյի վրայի ինը աստղերը (1947 թվական)
  • Joernaal van Jorik/ Յորիկի ամսագիրը (1949 թվական)
  • Engel uit die klip/ Քարից հրեշտակ (1950 թվական)
  • Periandros van Korinthe/ Պերիանդր Կորինֆից (1954 թվական, դրամա բանաստեղծություններում)
  • Blom en baaierd/ Քաոսի ծաղիկ (1956 թվական)
  • Vergelegen/ Հեռու երկիրը (1956 թվական, դրամա բանաստեղծություններում)
  • Dolosse/ Վեգ խաղալ (1963 թվական)
  • Kuns-mis/ Պարարտացում (1964 թվական թվական)
  • Voëlvry/ Ազատագիր թռչունը (1968 թվական, դրաման բանաստեղծություններում)
  • Edms. Bpk./ ԱՕ ОО (1970 թվական)
  • Naaldekoker/ Ճպուռը (1974 թվական, փիլիսոփայություն գրականության մեջ)
  • Komas uit ’n bamboesstok/ Եղեգի ձողի ծունկը (1979 թվական)
  • Sonklong oor Afrika (2000 թվական, հետմահու)

Ճանաչում խմբագրել

Ազգային բանահյուսության հեղինակավոր կերպար է։ Եղել է շատ խոշոր մրցանակների դափնեկիր` պոեզիայի և գրական քննադատության համար, մի քանի հարավաֆրիկյան համալսարանների պատվավոր դոկտոր։ նրա բանաստեղծությունների հիման վրա հարավաֆրիկացի կոմպոզիտոր Կրոմվելլ Էվերսոնը երգ է գրել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել