Դիվանագիտական իրավունք, արտաքին հարաբերությունների իրավունքի հատվածների ստորաբաժանումներից մեկն է, միջազգային իրավունքի հիմնական ոլորտներից մեկն է, որը ներկայացնում է նորմերի ամբողջություն է, որոնք կանոնակարգում են պետական մարմինների կարգավիճակը և գործառույթները արտաքին հարաբերություններում։ Դիվանագիտական իրավունքը կարգավորում է պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների իրավական վիճակը և գործունեությունը[1]։

Երկար ժամանակ դիվանագիտական իրավունքի աղբյուրը եղել է միջազգային սովորույթը։ Առաջին անգամ դիվանագիտական իրավունքը կոդավորվել է 19-րդ դարում, 1815 թվականի Վիեննայի կոնգրեսում և Աախենի 1818 թվականի կոնգրեսում։ Հաջորդ կարևոր ակտը այդ ոլորտում 1928 թվականի փետրվարի 20-ի հավանայի կոնվենցիան դիվանագիտական պաշտոնյաների մասին։

Հիմնական պայմանագրային ակտը տվյալ բնագավառում հանդիսանում է Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականին։ 1969 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է նաև հատուկ առաքելությունների մասին Կոնվեցիան, իսկ 1975 թվականին Վիեննայի դիվանագիտական ասուլիսում՝ Կոնվենցիա բազմակողմանի բնույթ կրող միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում պետությունների ներկայացուցչության մասին։

Ռուսաստանի Դաշնությունը մասնակից է 1961 և 1975 թվականների կոնվենցիաներին։

Արտաքին հարաբերությունների իրավունք — սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որը կարգավորում է պետության գործունեությունը արտաքին հարաբերությունների ոլորտում։

Արտաքին հարաբերությունների իրավունք խմբագրել

  • ներպետական (մարմինները գտնվող կոնկրետ պետության տարածքում)
  • արտասահմանյան հարաբերությունների

Արտաքին հարաբերությունների իրավունքը, ինչպես միջազգային հանրային իրավունքի ոլորտ սկսել է կուտակել, միջնադարում, երբ հայտնվեցին առաջին հյուպատոսարանները և դեսպանատները։ Արտաքին հարաբերությունների իրավունքը ունի ենթավոլորտներ, որոնք իրենց հերթին ներառում են ինստիտուտներ։ արտաքին հարաբերությունների իրավունքի ենթավոլորտ են համարվում[2]։

  1. արտաքին հարաբերությունների ներպետական մարմինների իրավունքը
  2. դիվանագիտական իրավունք
  3. դիվանագիտական արարողակարգի իրավունք
  4. հյուպատոսական իրավունք

Դիվանագիտական ներկայացուցչթյուն խմբագրել

Դիվանագիտական հարաբերությունները սահմանվում են պետությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։ Ռուսաստանի Դաշնությունը ունի դիվանագիտական հարաբերություններ ավելի քան 180 պետությունների հետ։

դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նշանակման և ընդունման գործընթացը կոչվում է հավատարմագրում. Նշանակումից առաջ հավատագրող պետությունը պահանջում է ընդունող պետության համաձայնություն՝ ագրեման։ Ընդունող պետության համաձայնությունը ստանալով ներկայացուցչության ղեկավարը դառնում է persona grata (ցանկալի անձի)։ Դրանից հետո հավատագրող պետության ղեկավարը պաշտոնապես նշանակում է կոնկրետ անձին գտնվելու պետությունում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար։

Այնուհետև հավատագրող պետության ղեկավարը ստորագրում է հավատարմագրերը, ուղված արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և հասցեագրված ընդունող պետության ղեկավարին։ ընդունող պետության ղեկավարին հավատարմագրերի հանձնումով պաշտոնապես ավարտում է հավատարմագրման գործընթացը, որից հետո դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կարող է ձեռնամուխ լինել իր գործառույթներին։ Մոսկվայում հավատարմագրվել է շուրջ 140 պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ։

Վիեննայի կոնվենցիան նախատեսում է երեք դասի ներկայացուցչությունների ղեկավարներ. դեսպաններ և սուրհանդակներ, հավատագրմողներ, արտաքին գործերի հավատագրմողներ։

Դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը բաժանված է երեք խմբի։

  1. Դիվանագիտական;
  2. Դվարչական-տեխնիկական;
  3. Դսպասարկող;

Դիվանագիտական անձնակազմի անդամները (դիվանագետները) այն անձինք, որոնք ունեն դիվանագիտական աստիճան, որը շնորհվում է, ըստ տվյալ պետության դիվանագիտական ծառայության անցնելու գործող օրենքներով և կանոններով։ Այս աստիճանը պահպանվում է աշխատողի համար, անկախ զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև հանգստի գնալուց հետո։

Վարչական-տեխնիկական անձնակազմին վերաբերվում են գրասենյակների վարիչները, հաշվապահներ, թարգմանիչներ և այլ աշխատակիցները, որոնք կատարում են վարչական և տեխնիկական գործառույթներ։

Սպասարկող անձնակազմին վերաբերվում են Վարորդները, մարդիկ, դռնապահները, և այլ անձինք, որոնք սպասարկում են դիվանագիտական ներկայացուցչությանը.

Դիվանագիտական ներկայացուցչության ֆունկցիաներ խմբագրել

  1. հավատարմագրող պետությունը ներկայացնել նստավայր պետությունում։
  2. պաշտպանել հավատարմագրող պետության և նրա քաղաքացիների շահերը նստավայր պետությունում` միջազգային իրավունքով թույլատրելի շրջանակներում.
  3. բանակցություններ վարել նստավայր պետության կառավարության հետ.
  4. բոլոր օրինական միջոցներով պարզել նստավայր պետությունում առկա պայմաններն ու իրադարձությունները և դրանց մասին հաղորդել հավատարմագրող պետության կառավարությանը.
  5. խրախուսել բարեկամական հարաբերությունները հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև և զարգացնել նրանց փոխհարաբերությունները էկոնոմիկայի, մշակույթի և գիտության բնագավառում։

Դիվանագիտական արտոնություններ և անձեռնմխելիություն Համաձայն 1961 թվականի Վիեննայի կոնվենցիաի դիվանագիտական արտոնությունները և անձեռնմխելիությունը վերաբերում է ինչպես և դիվանագիտական ներկայացուցչյանը և ներկայացուցչյան անդամներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. И.И. Лукашук. Международное право, М., 2008 г., т.2, с.79
  2. Международное публичное право. Отв. ред. К.А. Бекяшев. М.: Изд-во Проспект, 2005 г. Глава X.