Դիույ, մահացածների թագավորություն կամ «դժոխք» չինական առասպելաբանության մեջ։ Պատկերացումը Դիույի մասին հիմնված է բուդդիստական «Նարակա» հայեցակարգի հետ համադրության վրա, որը չինական ավանդական պատկերացումն է մահից հետո կյանքի մասին։

Դիույի տանջանքները

Դիույը, որպես կանոն, պատկերվում է ընդհատակյա լաբիրինթոսի տեսքով, որը ունի տարբեր մակարդակներ և խցիկներ, որտեղ բանտարկված են մահացածների հոդին իրենց մեղքերը քավելու համար։ Դիույում մակարդակների կոնկրետ քանակը և դրա հետ կապված աստվածությունների թիվը կա բուդդայական և դաոսական մեկնաբանություններում։ Որոշները ասում են 3-4 դատարանների մասին, մնացածը հիշատակում «Դժոխքի 10 դատարանների» մասին, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է դատավորը, այլ չինական լեգենդներում պատմվում է «Դժոխքի 18 մակարդակների» մասին։ Յուրաքանչյուր դատավորը պետք է զբաղվի տարբեր ասպեկտների մեղքերի թողությամբ և իրավունք ունի դնել տարբեր պատիժներ; շատ ավանդույթներ պնդում են, որ մեղավորները տարբեր տանջանքների են ենթարկվում մինչև մահը, որից հետո նրանք նորից վերադառնում են նախնական վիճակին, այսինքն տանջանքները սկսվում են նորից[1]։

Դիույի հայեցակարգը խմբագրել

Ըստ դաոսիզմի բուդդիզմի գաղափարների և չինական ավանդական կրոնի Դիույը քավարան է, որը ծառայում է հոգուն պատժելու և վերաձևավորվելու համար` որպես ռեինկառնացիայի նախապատրաստում։ 

Որոշ ավելի հին չինական աղբյուրներում նշվում է մարդկանց մասին, ովքեր մահից հետո գնում են Դեղին ստորգետնյա Խուան Ցյուան աղբյուրի մոտ, դեպի Թայշան, Ցզյույուան, Ցզյուցյուան կամ Ֆենդու սարեր, որտեղ նրանց ճակատագիրը տրված է երկրային և լեռնային հեգիներին։ 4-6-րդ դարերում ձևավորվել է դաոսական պատկերացումներ ստորերկրյա թագավորության մայրաքաղաքի` Լոֆենի մասին, որը գտնվում է մի լեղան վրա աշխարհի ծայրին, ավելի ուշ ժամանակաշրջանում հայտնվում են հիշատակումներ երկնքի 6 պալատների մասին, որոնցից յուրաքանչյուրը ընդունում է մահացածների իր հոգիները։ 9-րդ դարում դաոսները նկարագրում են 24 ստորերկրյա դատարաններ, որոնք գտնվում են Ֆենդու լեռան վրա։ Այժմ Ֆենդուն և Թայշանի տաճարները վերածվել են տուրիստական տեսարժան վայրեր ներառյալ` դժոխքի գեղարվեստական պատկերները և հատմահու կյանքի պատկերները։ Նույն 9-րդ դարում բուդդիստները Չինաստանում ձևավորում են դժոխքի 10 սենյակների բաժանման գաղափարը։ Մոտավորապես 13-15-րդ դարերում ձևավորվել է պատկերացում ստորերկրըա թագավորության հիերարխիայի մասին, գլխավոր աստվածությունը ճանաչվել է Յուիյ-դին (Նեֆրիտե թագավոր)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Мифологические места обитания: Диюй». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Диюй» (ռուսերեն). 2016 թ․ օգոստոսի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)