Դիոգու Ֆիգեյրաշ
Դիոգու Ֆիգեյրաշ (պորտ.՝ Diogo José Rosário Gomes Figueiras, հուլիսի 1, 1991 կամ հունվարի 7, 1991, Վիլա Ֆրանկա դի Շիրա), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Սևիլյայում»։
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 1, 1991 (32 տարեկան) կամ հունվարի 7, 1991 (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիլա Ֆրանկա դի Շիրա | ||
Հասակ | 171 սանտիմետր | ||
Քաշ | 62 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբ
խմբագրելՖիգեյրաշը իր կարիերան սկսել է լիսաբոնյան «Բենֆիկայի» ակադեմիայում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նա նշել է 2010/11 մրցաշրջանում «Պինիլավոնսեի» կազմում Պորտուգալիայի առաջնությունում։
2011 թվականի ամռանը Ֆիգեյրաշը 3-ամյա պայմանագիր է կնքել «Պասուշ դե Ֆերեյրայի» հետ[1]։ Նոր թիմի կազմում Դիոգուն իր նորամուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 28-ին՝ «Ֆեյրենսայի» դեմ խաղում։
«Սևիլյա»
խմբագրել2013 թվականի հուլիսի 18-ին Ֆիգեյրաշը տեղափոխվել է իսպանական «Սևիլյա»՝ թիմի հետ կնքելով պայմանագիր մինչ 2017 թվականը[2]։ Իսպանական ակումբի կազմում Ֆիգեյրաշը իր դեբյուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[3]։
Թիմի կազմում իր առաջին գոլը Դիոգուն խփել է 2014 թվականի մարտի 16-ին՝ «Ռեալ Վալյադոդի» դեմ խաղում։
Միջազգային կարիերա
խմբագրել2011 թվականին Ֆիգեյրաշը հանդես է եկել Պորտուգալիայի Մ20 հավաքականի կազմում։
Ձեռքբերումներ
խմբագրել- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի գավաթակիր - 2013/14
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Diogo Figueiras: «O Paços abriu as portas ao meu sonho de criança»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «El defensa portugués Diogo Figueiras ficha por el Sevilla». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Punto de insatisfacción en Anoeta