«Դինամո» մարզադահլիճ, թիմային մարզաձևերի համար նախատեսված մարզադահլիճ է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Բացվել է 1977 թվականին և տնօրինվում է Հայաստանի Ոստիկանության «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության կողմից։ Այն գտնվում է Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 69 հասցեում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ։

Դինամո մարզադահլիճ
Տեսակմարզական կառույց
Ամբողջական անվանում«Դինամո» մարզադահլիճ
ՏեղագրությունԵրևան
Երկիր Հայաստան
Բացված1977
ՍեփականատերՀայաստանի Ոստիկանություն

Պատմական ակնարկ խմբագրել

«Դինամո» մարզահամալիրի ֆիզկուլտուրայի տունը՝ բռնցքամարտի և ըմբշամարտի դահլիճներով գործում է 1965 թվականից, իսկ մարզադահլիճը շահագործման է հանձնվել 1977 թվականին։

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ, 2011 թ. դեկտեմբերի 28-ից 2012 թ. սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում՝ մարզադահլիճը ենթարկվեց հիմնանորոգման ու վերակառուցման[1]։

Մարզադահլիճը հյուրընկալում է Հայաստանի բասկետբոլի, հանդբոլի, վոլեյբոլի և ֆուտզալի առաջնության խաղերը, ինչպես նաև Համահայկական խաղերի զանազան մրցույթներ։ Որպես մարզադպրոց, «Դինամոյի» ծառայություններից օգտվում է շուրջ 700 երեխա և 500 ոստիկան։

Այժմ մարզադահլիճը կարող է տեղավորել 948 հանդիսական։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել