Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Բարսեղյան (նոյեմբերի 16, 1986(1986-11-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում։ Արթուրը Դիլիջիանի «Իմպուլս» ակումբի սան է։

Արթուր Բարսեղյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 16, 1986(1986-11-16)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան
Հասակ 178
Քաշ 70
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Գանձասար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 Հայաստան Դինամո (Երևան) 19 (15)
2008—2010 Հայաստան Ուլիս 38 (1)
2008—2010  Հայաստան Շենգավիթ ? (6)
2010 Հայաստան Փյունիկ 9 (1)
2011—Մ.Հ Հայաստան Իմպուլս 35 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

2007 թվականին Բարսեղյանը մի ամբողջ մրցաշրջան անցկացրել է Երևանի «Դինամո» ակումբում։ Այդ նույն մրցաշրջանին Արթուրը դարձել է 15 գոլի հեղինակ, և դարձել ակումբի լավագույն հարձակվող։

Հաջորդիվ հանդես է եկել «Ուլիս» ֆուտբոլային ակումբում[2]։ Նորամուտը Պրեմիեր Լիգայում կայացել է 2008 թվականի ապրիլի 27-ին, «Ուլիսը» իր հարկի տակ ընդունել է «Կիլիկա» ակումբին, որտեղ տան տերերը հաղթել էն 3:0 հաշվով։ Արթուրը խաղադաշտ է դուրս եկել 74-րդ րոպեին, առաջին գոլի հեղինակ՝ Տիգրան Դավթյանի փոխարեն։ Իսկ ինքը՝ Բարսեղյանը, դարձել է 3-րդ գոլի հեղինակ։

Ակումբից հեռանալուց հետո, գնացել է «Փյունիկ»։ «Փյունիկ»ում հասել շատ բարձունքների։ Բայց ակումբում մեծ մրցակցության պատճառով լքել է այն։

Արթուրը ընդունելով «Իմպուլսի» առաջարկը, տեղափոխվում է Դիլիջան։ Ակումբում իր նորամուտը նշել է 2011 թվականի ապրիլի 30-ին, իր նախկին ակումբ՝ «Ուլիսի» դեմ խաղում։ Արթուրը խաղադաշտ է դուրս եկել 74-րդ րոպեին, Էլթոնա Կարդոսոյի փոխարեն[3]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո (Երևան) 2007 19 15 2 1 0 0 21 16
Ընդհանուր 19 15 2 1 0 0 21 16
Շենգավիթ 2008 6 4 0 0 0 0 6 4
2009 ? 2 0 0 0 0 ? 2
2010 ? 3 0 0 0 0 ? 3
Ընդհանուր 6 9 0 0 0 0 6 9
Ուլիս 2008 21 1 3 0 0 0 24 1
2009 15 0 2 0 0 0 17 0
2010 2 0 1 0 0 0 3 0
Ընդհանուր 38 1 6 0 0 0 44 1
Փյունիկ 2010 9 1 1 1 1 0 11 2
Ընդհանուր 9 1 1 1 1 0 11 2
Իմպուլս 2011 17 2 2 1 0 0 19 3
2012/13 18 1 3 0 0 0 21 1
Ընդհանուր 35 3 5 1 0 0 40 4
Ամբողջ կարիերայի ընթացքում 107 31 14 3 1 0 122 34

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ««Ուլիս» — «Կիլիկիա» խաղի արձանագրությունը» (PDF) (ռուսերեն). FFA.com. 27.04.2008. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 01.09.2012-ին.
  3. ««Ուլիս» — «Իմպուլս» խաղի արձանագրությունը» (ռուսերեն). Soccerway.com. 30.04.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 01.09.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել