Դինամիկայի շարքեր

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Դինամիկայի շարքեր, վիճակագրական շարքեր, բնութագրում են սոցիալ-տնտեսական երևույթների փոփոխությունը (զարգացումը) ժամանակի ընթացքում։ Ժամանակահատվածի և տերիտորիայի ընդգրկման առումով դինամիկայի շարքերի բոլոր ցուցանիշները պետք է համեմատելի լինեն։ Ուստի և դրանք հաշվարկվում են մեթոդոլոգիական և մեթոդական միևնույն սկզբունքով։ Դինամիկայի շարքեր կարող են կազմվել բացարձակ և հարաբերական թվերից, ինչպես նաև միջին մեծություններից։ Ստորաբաժանվում են մոմենտային և ինտերվալային շարքերի։ Մոմենտային շարքերի դեպքում ցուցանիշներից յուրաքանչյուրն արտահայտում է ուսումնասիրվող երևույթի չափը որոշակի մոմենտի դրությամբ (առ 1-ը հունվարի, առ 1-ը փետրվարի), իսկ ինտերվալային շարքերի դեպքում՝ որոշակի ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ, տարի)։ Դինամիկայի շարքերի վերլուծությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել սոցիալական երևույթների զարգացման հիմնական ուղղությունը, տեմպերը և տենդենցները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 394