Դիմիտր Տելկիսկի

բուլղարիացի ֆուտբոլիստ

Դիմիտր Նիկոլաև Տելկիսկի (բուլղար․՝ Димитър Николаев Телкийски; մայիսի 5, 1977(1977-05-05)[1][2][3], Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Դիմիտր Տելկիսկի
Դիմիտր Տելկիսկին «Ամկարա»-յում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիմիտր Նիկոլաև Տելկիսկի
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Մականուն Արջ (բուլղար․՝ Мечо)
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1977(1977-05-05)[1][2][3] (47 տարեկան)
Ծննդավայր Պլովդիվ, Բուլղարիա
Հասակ 174
Քաշ 68
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1990—1996 Բուլղարիա Բոտև
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996—1999 Բուլղարիա Բոտև (Պլովդիվ) 62 (16)
1999—2008 Բուլղարիա Լևսկի 287 (64)
2008—2009 Իսրայել Հապոել (Թել-Ավիվ) 49 (8)
2009 Ռուսաստան Ամկար 4 (0)
2009—2010 Բուլղարիա Լևսկի 21 (0)
2010—2011 Իսրայել Հապոել (Ռամաթ-Գան) 22 (5)
2011 Բուլղարիա Լոկոմոտիվ (Սոֆիա) 7 (1)
2012 Բուլղարիա Չերնոմորեց (Բուրգաս) 4 (0)
2012—2013 Բուլղարիա Լոկոմոտիվ (Սոֆիա) 15 (1)
1996—2013 Итого 471 (95)
Ազգային հավաքական
2004—2009 Բուլղարիա Բուլղարիա 22 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

խմբագրել

«Բոտև»

խմբագրել

Դիմիտր Տելկիսկին հանդիսանում է Պլովդիվ քաղաքի «Բոտև» ֆուտբոլային ակումբի սան։ 1990-ից մինչև 1995 թվականները Տելկիսկին խաղացել է թիմի երիտասարդական կազմում։ 1995 թվականին Դիմիտրը մասնակցություն է ունեցել բուլղարական մեկ այլ՝ «Չիրպան» ակումբի խաղերին, իսկ 1996 թվականից մինչև 1999 թվականը խաղացել է «Բոտև» ակումբի հիմնական կազմում, որտեղ անցկացրել է 62 խաղ և խփել է 16 գոլ։

«Լևսկի»

խմբագրել

1999 թվականին Դիմիտր Տելկիսկին տեղափոխվել է մայրաքաղաքային «Լևսկի» ակումբ, որտեղ էլ հասել է իր կարիերայի հիմնական հաջողություններին․ «Լևսկիի» կազմում նա դարձել է Բուլղարիայի առաջնության հնգակի հաղթող, հինգ անգամ հաղթել է նաև Բուլղարիայի գավաթի խաղարկությունում, և երկու անգամ հաջողության է հասել Բուլղարիայի Սուպերգավաթի խաղարկությունում։

2005-2006 մրցաշրջանում Տելկիսկին «Լևսկի» ակումբի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկությանը, որտեղ ակումբը հասել է մինչև 1/4 եզրափակիչ։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը, որի կազմում էր նաև Տելկիսկին, հասել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ և այդպիսի արդյունքով դարձել է առաջին բուլղարական ֆուտբոլային ակումբը, որը հասել է խմբային փուլին։ «Լևսկի» ակումբի կազմում Տելկիսկին անցկացրել է 287 խաղ և խփել է 64 գնդակ։

«Հապոել»

խմբագրել

2008 թվականի հունվարի 3-ին «Լևսկին» և Թել Ավիվի «Հապոել» ակումբները համաձայնության են եկել Էլին Տոպուզակովի և Դիմիտր Տելկիսկու՝ իսրայելյան ակումբ տեղափոխության վերաբերյալ։ Երկու ֆուտբոլիստներն էլ պայմանագիր են կնքել «Հապոելի» հետ 2008 թվականի հունվարի 7-ին։ Տելկիսկին իր համար ընտրել է 31 համարը։ Դիմիտրի Տելկիսկին «Հապոելի» կազմում իր դեբյուտը նշել է 2008 թվականի հունվարի 12-ին Կֆար-Սավա քաղաքի «Հապոելի» դեմ խաղում, որտեղ թելավիվյան «Հապոելը» պարտվել է 1։2 հաշվով։ «Հապոելի» կազմում իր առաջին գոլը Տելկիսկին խփել է Հերցլիա քաղաքի «Մակկաբի» ակումբի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3։2 հաշվով։ 2008 թվականին տեղի երկրպագուները Դիմիտր Տելկիսկուն ճանաչել են տարվա լավագույն ֆուտբոլիստ։

«Ամկար»

խմբագրել

Ռուսաստանում Դիմիտր Տելկիսկին կարող էր հայտնվել դեռ 2008 թվականին, երբ նա ստացել էր «Լուչ-Էներգիա» և «Ալանիա» ակումբներից հրավեր։ Բայց այն ժամանակ Տելկիսկին նախընտրեց իսրայելական «Հապոել» ակումբ[4]։ 2009 թվականի առաջին կեսում Տելկիսկին հրավեր է ստացել «Ամկարից», որի մարզիչը եղել է բուլղարիացի Դիմիտր Դիմիտրովը, ով ֆուտբոլիստի հետ շատ լավ ծանոթ էր դեռ «Լևսկիում» անցկացրած տարիներից։

Հուլիսի 18-ին Տելկիսկին հայտնվել է Պերմում[5], իսկ հուլիսի 28-ին կես տարվա պայմանագիր կնքեց ՖԱ «Ամկարի» հետ, այդպիսով դառնալով ՖԱ «Ամկար»-ի խաղացողների միջև չորրորդ բուլղարիական ֆուտբոլի ներկայացուցիչ[6]։

Դիմիտր Դիմիտրովը ֆուտբոլիստին վերցրել է փաստացի առանց դիտելու[4]։ Տելկիսկին հրավիրվել է կայունացնելու «Ամկարի» խաղը և ուժեղացնելու թիմի հարձակման պոտենցիալը։ Գլխավոր մարզիչ Դիմիտր Դիմիտրովի կարծիքով՝ Տելկիսկին բազմակողմանի խաղացող է, ով կարող է խաղալ կիսապաշտպանության գծում, կամ էլ ինսայդի դերում, ով համապատասխանում է սովորական 4-3-3 սխեմային, որն օգտագործում է «Ամկարը»[7]։

«Ամկարի» հետ ունեցած հարաբերությունների մասին Տելկիսկին ասել է հետևյալը․

«Ամկարն» իմ հայրենիքում ամենահայտնի ռուսական ակումբն է։ Քանի որ այնտեղ խաղում են միանգամից երեք բուլղարիացիներ՝ «Լևսկիում» և հավաքականում իմ հին թիմակիցներ Սիրակովը, Կուշևը և Պեևը, ինչպես նաև բրազիլացի Ժեան Կարլոսը նույնպես լավ ծանոթ է ինձ «Լևսկիից»։

Դիմիտր Տելկիսկի[8]

«Ամկարի» կազմում առաջին անգամ Տելկիսկին խաղացել է 2009 թվականի օգոստոսի 9-ին մոսկովյան ԲԿՄԱ-ի դեմ. խաղն ավարտվել է ԲԿՄԱ-ի օգտին 1։0 հաշվով։ Այդ խաղի 82-րդ րոպեին Դիմիտր Տելկիսկին փոխարինել է Նիկոլայ Ժիլյաևին[9]։

Ընդհանուր առմամբ «Ամկարի» կազմում անցկացրել է 4 խաղ, որից հետո՝ հոկտեմբերի 17-ին, հայտարարվել է ակումբի և խաղացողի միջև երկկողմանի համաձայնությամբ պայմանագրի խզման մասին, որի համար որպես պատճառ նշվել է այն, որ Դիմիտրը չի կարողացել իր դերն ամրագրել հիմնական կազմում[10], սակայն հետագայում պարզ է դարձել, որ նրա կինը սիրեկան ուներ, երբ Տելկիսկին գտնվում էր Պերմում[11]։

Կրկին «Լևսկի»

խմբագրել

«Ամկարի» հետ պայմանագրի խզումից հետո Տելկիսկին վերադարձել է «Լևսկի», որի կազմում հանդես էր եկել ավելի վաղ՝ անցկացնելով այդ ակումբում իր խաղային կարիերայի մեծ մասը։

Անձնային որակներ

խմբագրել

Դիմիտր Տելկիսկին՝ որպես կիսապաշտպան, տարբերվում է մեծ արդյունավետությամբ[12]․ Բուլղարիայի և Իսրայելի առաջնություններում անցկացրած 398 խաղերում նա խփել է 88 գնդակ։ Համարվում է շարժական, ունիվերսալ խաղացող, ով կարող է խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում[4]։ Հայտնի է լավ արագությամբ, հրաշալի դրիբլինգով, տուգանային և տասնմեկ մետրանոց հարվածների կատարմամբ։ Աշխատող ոտքը աջն է[13]։

«Բոտև» ակումբի երկրպագուների կողմից Տելկիսկին ստացել է «Մեչո» (բուլղար․՝ Мечо) մականունը, որը հայերեն թարգմանությամբ նշանակում է «արջ»[13], «թավշե արջուկ»։

Նվաճումներ

խմբագրել

Իր բոլոր պաշտոնական պարգևները Դիմիտր Տելկիսկին ստացել է «Լևսկի» ակումբի կազմում։

  • Բուլղարիայի առաջնության հաղթող - 2000, 2001, 2002, 2006, 2007
  • Բուլղարիայի Գավաթի հաղթող - 2000, 2002, 2003, 2005, 2007
  • Բուլղարիայի Սուպերգավաթի հաղթող - 2005, 2007
  • ՈՒԵՖԱ Գավաթ 2005-2006․ 1/4 եզրափակիչ
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2006-2007․ Խմբային փուլ
  • Թել-Ավիվի «Հապոելի» 2008 թվականի լավագույն ֆուտբոլիստ (ակումբի երկրպագուների կարծիքով)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 «Դիմիտր Տելկիսկին Газета.ру կայքում». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Ամկարը» կարող է համալրել շարքերը երկու նորեկներով(չաշխատող հղում)
  6. ՖԱ «Ամկար» համալրվել է Բուլղարիայի չորս լեգեոներներով
  7. «Ամկար» գալիս են ևս երկու նորեկներ
  8. «Ամկար»-ը մոտ է Բուլղարիայի հավաքականի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելուն(չաշխատող հղում)
  9. «Не было бы счастья, да Нецид помог». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  10. Одним болгарином в «Амкаре» стало меньше
  11. Մեչո Տելկիսկին պաշտոնապես բաժանվեց(բուլղ.)
  12. В «Амкаре» может появиться четвёртый игрок-болгарин
  13. 13,0 13,1 Д. Телкийски на sports.ru

Արտաքին հղումներ

խմբագրել