Դիմիտր Իվանկով

բուլղարացի ֆուտբոլիստ

Դիմիտր Իվանով Իվանկով (բուլղար․՝ Димитър Иванов Иванков հոկտեմբերի 30, 1975(1975-10-30)[1][2][3], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության եռակի չեմպիոն, Բուլղարիայի ֆուտբոլի գավաթի հնգակի և Թուրքիայի ֆուտբոլի գավաթի գավաթակիր։ Իվանկովը չորրորդ դարպասապահ-ռմբարկուն է աշխարհում (42 գնդակ) 2016 թվականի դրությամբ[4]։

Դիմիտր Իվանկով
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 30, 1975(1975-10-30)[1][2][3] (48 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Սոֆիայում ծնված Դիմիտր Իվանկովն անցել է մայրաքաղաքային «Լևսկիի» ֆուտբոլային դպրոցը։ 9-րդ մրցաշրջանում «Լևսկիի» կազմում նա անցկացրել է 275 խաղ և խփել 25 գոլ։ Իվանկովը երեք անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն (2000, 2001 և 2002 թվականներին), ինչպես նաև հինգ անգամ նվաճել է ազգային գավաթ (1998, 2000, 2002, 2003 և 2005 թվականներին)։

2005 թվականի հունիսին Իվանկովը տեղափոխվել է թուրքական Կայսեռիսպոռՙՙՙՙ ակումբ։ 2008 թվականի մայիսի 7-ին նա արել է վճռական ներդրում իր թիմի հաղթանակում Գավաթի խաղարկությունում՝ կասեցնելով 3 11 մետրանոց և երկու անգամ ինքն է պարտվել, խփելով 11 մետրանոց հարված[5]։ Այսպիսով, նա դարձել է չորրորդ Բուլղարացին, ով դարձել է Թուրքիայի Գավաթի հաղթող[6].:

Երեք մրցաշրջանում Կայսեռիսպոռեի կազմում Իվանկովը անցկացրել է 94 հանդիպում թուրքական Սուպերլիգայում, տարբերվելով վեց խփված գոլերով։

2008 թվականի հունիսի 9-ին նա պայմանագիր է կնքել մեկ այլ թուրքական ակումբի՝ «Բուրսասպոր»-ի հետ[7]։ Իվանկովը խփել է վճռական գոլը «Ֆեներբահչե»-ի հետ խաղում 95-րդ րոպեին՝ նվիրելով իր թիմին հաղթանակ 2:1 հաշվով։

2010 թվականին Իվանկովը խփլ է իր 42-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում, բարձրանալով դարպասապահ-ռմբարկուների աղյուսակի երրորդ հորիզոնականը[8]։ 2009/10 մրցաշրջանի արդյունքներով Իվանկովը դարձել է Թուրքիայի չեմպիոն «Բուրսասպորի» կազմում, այդ թիմի հաջողությունը սենսացիա է դարձել։

2011 թվականի հունիսի 23-ին Իվանկովը պայմանագիր է ստորագրել կիպրոսյան «Անորտոսիս» ակումբի հետ։ Սակայն նույն տարվա օգոստոսի 8-ին համաձայնագիրը լուծարվել է փոխադարձ համաձայնությամբ՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայից թիմի դուրս մնալուց հետո[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. milliyet.com
  5. «Penaltı fatihi Ivankov» (թուրքերեն). Mackolik.com. 8 мая 2008. Վերցված է 1 декабря 2016-ին.(չաշխատող հղում)
  6. «Блестящ Митко Иванков спечели Купата на Турция» (Bulgarian). Topsport.bg. 9 мая 2008. Վերցված է 1 декабря 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Dimitar Ivankov Bursaspor'da» (թուրքերեն). Sporx.com. 5 июня 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 1 декабря 2016-ին.
  8. «Topical Top 10s: Goalscoring keepers». skysports.com. 1 апреля 2011. Վերցված է 1 декабря 2016-ին.
  9. «Termination of agreement with Dimitar Ivankov». anorthosis.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 1 декабря 2016-ին.