Դիմիտրի Սոլունսկու հուշարձան (Կամիշին)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դիմիտրի Սոլունսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Дмитрию Солунскому), մեծ նահատակ Դիմիտրի Սոլունսկուն նվիրված հուշարձան Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում, որը ստեղծել է Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սերգեյ Շչերբակովը։
Դիմիտրի Սոլունսկու հուշարձան | |
---|---|
Դիմիտրի Սոլունսկու հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | նոյեմբերի 8, 2013 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կամիշին |
Ներկա վիճակ | ՄԺՕ № 3441009000 |
Պատմություն
խմբագրելՄինչև 18-րդ դարի վերջ Կամիշին քաղաքը կոչվել է Դմիտրիևսկ`ի պատիվ մեծ նահատակ սուրբ Դիմիտրի Սոլունսկու։ Սուրբ Դիմիտրի Սոլունսկին համարվում է Կամիշին քաղաքի երկնային հովանավորը։ Ամեն տարի նոյեմբերի 8-ին նշվում է որպես Սրբի հիշատակի օր։ Լեգենդի համաձայն, Դիմիտրի Սոլունսկին թաթարներից փրկել է Դմիտրիևսկը, կուրացրել է նրանց մարտիկներին և հրամայել նրանց քաղաքին ձեռք չտալ։ 2007 թվականին քաղաքում նախատեսվել է կառուցել սրբի հուշարձան, սակայն հուշարձանի տեղի վերաբերյալ անհամաձայնությունները թույլ չեն տվել նախագիծն ավարտել։
2013 թվականի նոյեմբերի 8-ին Կամիշինի Կոմսոմոլսկայա հրապարակում տեղի է ունեցել հուշարձանի բացման արարողությունը։ Հուշարձանի հեղինակն է եղել վոլգոգրադցի քանդակագործ, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Սերգեյ Ալեքսանդրովիչ Շչերբակովը։ Հուշարձանի ուրվագիծը քննարկվել է ԶԼՄ-ներում, համաձայնեցվել է Վոլգոգրադի քաղաքապետ Վլադիկ Գերմանի հետ։ Հուշարձանի կառուցման միջոցները՝ շուրջ 11 միլիոն ռուբլի, տրամադրվել են դաշնային նախագծի շրջանակներում։ Բացման արարողությունից հետո տեղացի կազակները կազմակերպել են մեծ կրոնական երթ։
Նկարագրություն
խմբագրելՔանդակի ընդհանուր բարձրությունը գերազանցում է 17 մետրը։ Դիմիտրի Սոլունսկու ֆիգուրը 4 մետր է՝ տեղադրված 13 մետր բարձրությամբ սյունե պատվանդանի վրա։ Սուրբը պատկերված է ռազմիկի տեսքով մի ձեռքին սուր, մյուսին՝ խաչ։ Հուշարձանի հիմքի վրա կա մակագրություն. «Սուրբ նահատակ Դիմիտրի Սոլունսկին քաղաքի երկնային հովանավորն է»։ Հուշարձանը տեղադրվել է Կոմսոմոլսկայա հրապարակում, քաղաքի կենտրոնի վերակառուցման նախագծի հիման վրա։ Հուշարձանի կառուցման համար նախատեսված միջոցները կազմել են շուրջ 11 միլիոն ռուբլի, որը հատկացվել է դաշնային նախագծի շրջանակներում։
Նախագծի մշակման և հուշարձանի տեղադրման աշխատանքներին մասնակցել են քանդակագործ Սերգեյ Շչերբակովը, «Գրանդստրոյ» ընկերության տնօրեն, Կամիշինի քաղաքային դումայի պատգամավոր Յուրի Կորբակովը, «Պրիվոլժտրանսստրոյ» կազմակերպությունը և նրա տնօրեն Վլադիմիր Իվաշչենկոն, քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Գլավացկիխը։