Դիմիտրի Ռոստովցու հուշարձան

հուշարձան Դոնի Ռոստովում

Դիմիտրի Ռոստովցու հուշարձան (ռուս.՝ Памятник Димитрию Ростовскому), հուշարձան, որը 1999 թվականին տեղադրվել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Սոբորնայա հրապարակում։

Picto infobox architecture.png
Դիմիտրի Ռոստովցու հուշարձան
Sobor and Monument Dmitry Rostovsky Rostov on Don.jpg
Դիմիտրի Ռոստովցու հուշարձանը տաճարի ֆոնին
Կոորդինատներ47°13′04″ հս․ լ. 39°42′42″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԴոնի Ռոստով
Կառուցվել է1999
Կառուցել էՎլադիմիր Բելյակով
Ներկա վիճակըկանգուն

ՊատմությունԽմբագրել

Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս և Ռոստովի ու Յարոսլավլի թեմի միտրոպոլիտ Դիմիտրի Ռոստովցու (1651-1709) հուշարձանը տեղադրվել է Սուրբ Աստվածածնի ծննդյան՝ Ռոստովի և Նովոչերկասկի թեմի մայր տաճարի առջև։ Նրա հանդիսավոր բացումը 1999 թվականի դեկտեմբերի 15-ին Սոբորնայա հրապարակում տեղի ունեցավ Դոնի Ռոստովի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Հուշարձանն առաջացրեց քաղաքի բնակիչների և մասնագետ քանդակագործների ոչ միարժեք գնահատականը. այն քննադատում էին ցածր գեղարվեստական մակարդակի, անհաջող գտնվելու վայրի, վրայի գրառման, սրբազանի հանդերձանքի համար[1]։

Հուշարձանի նախնական գաղափարի և մի քանի նախագծերի հեղինակը տեղացի քանդակագործ Անատոլի Սկնարինն էր։ Դեռեւս 1989 թվականին նա արժանացել էր Մշակույթի նախարարության հավանությանը և ստեղծել էր հուշարձանի մի քանի տարբերակ[2]։ Ավելի ուշ, սակայն, քաղաքային իշխանություններն անցկացրին աշխատանքների բաց մրցույթ[3], որում հաղթեց քանդակագործ Վլադիմիր Բելյակովի տարբերակը[4]։ 1996 թվականին քաղաքի ղեկավարի հանձնարարությամբ դրվեց ապագա հուշարձանի հիմքի առաջին քարը։

2013 թվականին ակտիվորեն քննարկվում էր գրանիտե[5] արձանը դեմքով դեպի տաճարը շրջելու գաղափարը[6], ինչպես նաև տեղափոխումը դեպի ձախ` հրապարակում նախատեսվող պուրակի կողմը[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону, утраченные и существующие. — Ростов-н/Д.: NВ, 2006. — 240 с.
  2. ««Нехороший» памятник»։ Независимая газета։ Վերցված է 2017-01-31 
  3. «Распоряжение Главы администрации г. Ростова-на-Дону от 6 сентября 1996 г. № 203 «О конкурсе на лучший проект памятника Святому Димитрию Ростовскому»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-03-ին։ Վերցված է 2017-02-20 
  4. «Ростовская область. Памятники Ростова-на-Дону»։ Regnum։ Վերցված է 2017-01-31 
  5. «Фонит? Не фонит?» (ռուսերեն)։ km.ru։ Վերցված է 2017-01-31 
  6. «Памятник Димитрию Ростовскому собираются развернуть»։ Комсомольская правда։ Վերցված է 2017-01-31 
  7. Памятник Димитрию Ростовскому развернут лицом к собору

ՀղումներԽմբագրել