Դիլիջան (թերթ)

Հայաստանի օրաթերթ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիլիջան (այլ կիրառումներ)

«Դիլիջան», երկօրյա թերթ Խորհրդային Հայաստանում, ՀԿԿ Դիլիջանի քաղաքային կոմիտեի և աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1958 թվականից (ընդհատվել է 1963-1964 թվականներին), Դիլիջանում։

Լուսաբանել է կուսակցական կազմակերպությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, շինարարության, քաղաքային տնտեսության աշխատանքները, առանձին ուշադրություն նվիրել առողջարանային քաղաքի կյանքին, շրջանի բնության և պատմական ու հնագիտական հուշարձանների պահպանությանը։ Պատմել է Մայիսյան ապստամբությանը և Երկրորդ աշխարհամարտի գերմանա-սովետական առաջնագծում դիլիջանցիների մասնակցության, «ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության», քաղաքի անվանի մարդկանց մասին։

Մշտական տեղ է հատկացրել մշակութային, կրթական ու մարզական կյանքին, հաղորդել գիտության ու տեխնիկայի, բժշկության նորույթներ։

Հաջորդել է «Ստալինյան արշավ» (1934-1951) շրջանային թերթին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 386 CC BY-SA icon 80x15.png