Դիեգո դե Ալմագրո (որդի)
Դիեգո դե Ալմագրո կրտսեր (իսպ.՝ Diego de Almagro el Mozo, 1520[1], Պանամա, Պանամա - 1542[2][1], Կուսկո), իսպանացի կոնկիստադոր, Ֆրանչեսկո Պիսառոյի սպանության կազմակերպիչ: Նահանգապետ Կրիստոբալ Վակա դե Կաստրոյի օրոք Պերուում ապստամբության կազմակերպումից հետո եղել է գաղութի փաստացի կառավարիչը:
Դիեգո դե Ալմագրո | |
---|---|
Ծնվել է | 1520[1] |
Ծննդավայր | Պանամա, Պանամա |
Մահացել է | 1542[2][1] |
Մահվան վայր | Կուսկո |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Դիեգո դե Ալմագրո |
Զբաղեցրած պաշտոններ | Viceroy of Peru? |
ԿենսագրությունԽմբագրել
Դիեգո դե Ալմագրո կրտսերը կամ «Դիեգո դե Ալմագրո երկրորդը» կամ ինչպես նրան կոչում էին «էլ Մոսոն» (el Moso, իսպաներեն` «պատանի») ծնվել է իսպանացի կոնկիստադոր Դիեգո Ալմագրոյի և պանամացի հնդկուհու ընտանիքում: Անունը ստացել է հոր պատվին:
Մասնակցությունը Ամերիկայի կոնկիստայումԽմբագրել
1531 թվականին էլ Մոսոն ուղեկցում էր հորը Պերուում արշավանքի ժամանակ, հարյուրավոր իսպանացիներից կազմված ջոկատի կազմում, որոնք նվաճել էին Ինկերի Կայսրության հյուսիսային մասը: Այդ ժամանակ Ֆրանչեսկո Պիսառոն մեկնել էր հարավ, որտեղ սպանդ էր կազմակերպել Կախամարկայում և գերի վերցրել ինկ Աթաուալպին: Ալմագրոն հոր հետ Կախամարկա է հասել միայն 1553 թվականին և չի մասնակցել Աթաուալպի ետգնման բաժանմանը: Հետագայում Ալմագրոյի մարդիկ ստացել են միայն 20000 պեսո ոսկով, այն դեպքում, երբ միայն Պիսառոն ստացել է 57220 պեսո: Դիեգո Ալմագրո կրտսերն ամենուր ուղեկցել է իր հորը, շուտով նրանց և Պիսառո եղբայրների միջև կոնֆլիկտ է առաջանում: 1534 թվականին Իսպանիայի թագավորը բաժանում է գրավված տարածքները 2 նահանգապետությունների միջև` Նոր Կաստիլիո (ներկայիս Պերուի տարածքում, 1-ին և 14-րդ զուգահեռականների միջև), որի նահանգապետ դարձավ Պիսառոն, և Նոր Տոլեդո (ներկայումս` Չիլի, 14-րդ և 25-րդ զուգահեռականների միջև), Ալմագրո մեծի հպատակը: Ալմագրոյի կառավարմանն անցած տարածքի զգալի մասը դեռևս ենթակա էր ուսումնասիրության և գրավման, և 1535 թվականի հուլիսի 3-ին նա ուղևորվեց Կուսկոյից դեպի հարավ: Սակայն այնտեղ նա ոսկի չգտավ, որը ձգտում էր գտնել, և բախվեց հնդկացիների համառ դիմադրությանը, որն էլ ստիպեց Ալմագրոյին հասնելով հարավային լայնության 30 աստիճանին, 1536 թվականի սեպտեմբերին ետ վերադառնալ:
Պայքար Պիսառո եղբայրների հետԽմբագրել
1537 թվականին, երբ Ալմագրոն վերադարձավ, Պերուում ընթանում էին հակաիսպանական խռովություններ, որը գլխավորում էր Մանկո Ինկա Յուպանկին: Օգտվելով Պիսառոյի համար ծանր իրավիճակից` Ալմագրոն գրավեց Կուսկոն և պարտության մատնեց այն բանակին, որը ղեկավարում էին Պիսառո եղբայրները` Էռնանդոն և Գոնսալոն, Պիսառո եղբայրները գերի վերցվեցին, իսկ Ալմագրոն 1537 թվականի ապրիլի 8-ին իրեն հռչակեց Պերուի նոր նահանգապետ: Հուլիսի 12-ին նա ջախջախեց Ալոնսո դե Ալվարադոյի բանակը, որը եկել էր Պիսառո եղբայրներին գերությունից ազատելու: Գոնսալո Պիսառոյին և Ալոնսո դե Ալվարադոյին հաջողվում է փախչել գերությունից: Պիսառոն բանակցություններ է սկսում Ալմագրոյի հետ, ձգտելով ժամանակ ձգել, վերջ ի վերջո հաջողվեց համոզել Ալմագրոյին բաց թողնել Էռնանդոյին և կոնֆլիկտը վերջնականապես լուծելու համար նրան ուղարկել Իսպանիա:
Սակայն իր եղբորն ազատելուց հետո Պիսառոն խախտեց հաշտությունը և շարունակեց պատերազմն Ալմագրոյի դեմ, որի դրությունը ավելի բարդացավ նրա մոտ սկսված հիվանդության պատճառով: 1538 թվականի ապրիլի 26-ին Կուսկոյի մոտ տեղի ունեցավ վճռական ճակատամարտ, որտեղ հաղթեց Պիսառոն: Ալմագրոն գերի ընկավ, դատապարտվեց մահվան և հուլիսի 8-ին գլխատվեց: Էլ Մոսոն երդվեց լուծել հոր վրեժը, կազմակերպեց Ֆրանսիսկո Պիսառոյի սպանությունը, որից հետո իրեն հռչակեց Պերուի նոր նահանգապետ: Սակայն չստանալով Լիմայի բնակչության մեծ մասի օժանդակությունը՝ ստիպված եղավ փախչել Կուսկո: Դիեգո դե Ալմագրո կրտսերի ապստամբությունը դարձավ առաջին անհնազանդության գործողությունը Պերուում:
ՄահԽմբագրել
Շուտով Պերու եկավ Կրիստոբալ Վակա դե Կաստրոն՝ լիազորված լինելով զբաղեցնելու Պերուի նահանգապետի պաշտոնը Ֆրասիսկո Պիսարրոյի մահվան դեպքում: Զբաղեցնելով նահանգապետի պաշտոնը՝ Վակա դե Կաստրոն վճռական միջոցներ ձեռք առավ, Ալմագրո կրտսերի ապստամբությունը ճնշելու ուղղությամբ: Գոնսալո Պիսառոն իր օգնությունն առաջարկեց ապստամբությունը ճնշելու համար, սակայն Վակա դե Կաստրոն մերժեց առաջարկը: 1542 թվականի սեպտեմբերի 16-ին Չուպասի մոտ տեղի ունեցավ վճռական ճակատամարտ, որտեղ Ալմագրո կրտսերը պարտություն կրեց, փորձեց փախչել, բայց գերի ընկավ: Պիսառոյի կլանի ազդեցության ներքո նահանգապետ Վակա դե Կաստրոն հրամայեց մահապատժի ենթարկել Դիեգո դե Ալմագրոյին: Դիեգո դե Ալմագրո կրտսերը ենթարկվեց դաժան տանջանքների և մահապատժի ենթարկվեց քաղաքային հրապարակում:
ՄատենագիտությունԽմբագրել
- Del Busto Duthurburu, José Antonio: Diccionario Histórico Biográfico de los Conquistadores del Perú. Tomo I. Lima, Editorial Arica S.A., 1973.
- Del Busto Duthurburu, José Antonio: La pacificación del Perú. Librería STUDIUM S.A., Lima, 1984.
- Enciclopedia Ilustrada del Perú. Tomo 1. Alberto Tauro del Pino. Lima, PEISA, 2001.
- Huerta, Carlos: Cronología de la Conquista de los Reinos del Perú (1524 - 1572). Lima, 2013.
- Inca Garcilaso de la Vega: Historia general del Perú. Tomo I. Editorial Universo S.A. Lima, 1972.
- Prescott, Guillermo: Historia de la conquista del Perú. Tomo III. Editorial Universo S.A. Lima, 1972.
- Vargas Ugarte, Rubén: Historia General del Perú. Tomo I. Editor: Carlos Milla Batres. Lima, Perú, 1981.
ԱղբյուրներԽմբագրել
- Война между конкистадорами Archived 2009-08-31 at the Wayback Machine. (իսպ.)
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.sapere.it/enciclopedia/Almagro,+Diego+de-,+il+Gióvane.html (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.