Դիեգո Վալերի

իտալացի ֆուտբոլիստ

Դիեգո Էռնան Վալերի (անգլ.՝ Diego Hernán Valeri, մայիսի 1, 1986(1986-05-01)[1][2], Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ամերիկյան «Պոտլանդ Տիմբերսի» կազմում։

Դիեգո Վալերի
անգլ.՝ Diego Hernán Valeri
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիեգո Էռնան Վալերի
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1986(1986-05-01)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 178 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլանդ Տիմբերս
Համար 8
Պատանեկան կարիերա
2000-2003 Արգենտինա Լանուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2013 Արգենտինա Լանուս 158 (26)
2009-2010   Պորտուգալիա Պորտու 12 (0)
2010   Իսպանիա Ալմերիա 9 (0)
2013   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլանդ Տիմբերս 20 (4)
2013-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլանդ Տիմբերս 93 (32)
Ազգային հավաքական
2011 Արգենտինա Արգենտինա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 23, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 12, 2012

2011 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման։

«Պոտլանդ Տիմբերսի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում ճանաչվել է ՄԼՍ-ի տարվա լավագույն նորեկ, ինչպես նաև թիմի հետ դարձել է ՄԼՍ-ի գավաթակիր։

Ակումբային կարիերա խմբագրել

«Լանուս» խմբագրել

Դիեգո Վալերին սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Լանուս»-ի ակադեմիայում։

Թիմի հիմնական կազմում իր նորամուտը Դիեգոն նշել է 2003 թվականի սեպտեմբերի 27-ին՝ «Ատլետիկո Վելեզի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ 2007 թվականին Լանուսի կազմում դարձել է Արգենտնայի չեմպիոն։

«Պորտու» խմբագրել

2009 թվականի հուլիսի 16-ին Դիեգոն տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»։ Թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան և դարձել Պորտուգալիայի չեմպիոն։

«Ալմերիա» խմբագրել

2010 թվականին Վալերին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Ալմերիա»։ Թիմի կազմում անցկացրել է կես մրցաշրջան։

«Պորտլանդ Տիմբերս» խմբագրել

2013 թվականի հունվարին Դիեգո Վալերին տեղախփովել է ամերիկյան «Պորտլանդ Տիմբերս»։ Տրանսֆերն արժեցել է 400000 դոլլար։

2013 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ակումբը գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը[3][4]։ Թիմի կազմում իր առաջին երկու մրցաշրջանների ընթացքում Վալերին դարձել է 22 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ[5]։

2014 թվականի օգոստոսի 6-ին ՄԼՍ-ի աստղերի թիմի կազմում մասնակցել է գերմանական «Բավարիայի» դեմ կայացած ընկերական խաղին[6]։ Դիեգոն դարձել է հաղթական գոլի հեղինակ[7]։

2016 թվականի օգոստոսի 10-ին Դիեգոն Վալերին երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Դիեգոն իր նորամուտը նշել է 2011 թվականի մարտի 16-ին՝ Վենեսուելայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է Արգենտինայի ազգային հավաքականի հաղթանակով՝ 4-1 հաշվով։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Արգենտինայի չեմպիոն - 2007
  • Պորտուգալիայի գավաթակիր - 2009/10
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2009
  • ՄԼՍ-ի գավաթակիր - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Nick Firchau & Diego Pinzón. «Source: Timbers offering loan deal for Argentine MF Valeri». MLSsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Portland Timbers purchase contract of midfielder Diego Valeri, sign to new multiyear contract». Portland Timbers.
  5. «Diego Valeri Finds Prosperity in Portland». MLSsoccer.com. 2013 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «FCB muss sich MLS-Allstars geschlagen geben». FC Bayern München. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  7. Itel, Dan (2014 թ․ օգոստոսի 6). «MLS 2, Bayern Munich 1 | AT&T MLS All-Star Game Recap». Major League Soccer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  8. http://www.oregonlive.com/timbers/index.ssf/2016/08/portland_timbers_sign_diego_va.html

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Վալերի» հոդվածին։