Զիբանի շրջան (Սիրիա)
շրջան
(Վերահղված է Դիբանի շրջանից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիբանի շրջան (այլ կիրառումներ)
Զիբանի շրջան (արաբ․՝ ناحية ذيبان), Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Ալ-Մայադինի գավառի 3 շրջաններից մեկը։
Զիբանի շրջան արաբ․՝ ناحية ذيبان | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Դեյր-էլ-Զորի մարզ → Ալ-Մայադինի գավառ |
Վարչկենտրոն | Զիբան |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2004) | 65 079 |
Տարածք | 1384,90 |
Ժամային գոտի | UTC+2 |
Վարչական կենտրոնն է Զիբան քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 65 079 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։
Ունի 10 գյուղեր և ավաններ՝
- Աբու Հարդուբ (أبو حردوب)
- Ալ-Հավայիջ (الحوايج)
- Ալ-Շարկի (الشرقي)
- Ալ-Ջիռզի (الجرذي)
- Ալ-Ռաղիբ (الرغيب)
- Ալ-Տիյանա (الطيانة)
- Ալ-Քարամա (الكرامة)
- Դիռնաջ (درنج)
- Հավի Զիբան (حاوي ذيبان)
- Սուեյդան Ջազիրա (سويدان جزيرة)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սիրիայի մարդահամար,2004