Ալու Դիարա

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Դիարա Ալուից)

Ալու Դիարա (ֆր.՝ Alou Diarra, французское произношение [alu djaʁa]. հուլիսի 15, 1981(1981-07-15)[1][2][3], Villepinte), մալիական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 2006 թվականին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Ալու Դիարա
ֆր.՝ Alou Diarra
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1981(1981-07-15)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Villepinte
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Համառոտ տեղեկատվություն խմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի Սեն-Սեն Դենի դեպարտամենտի Վիլպենտ համայնքում։ Հայրն ու մայրը մալիացիներ են[4]։

Ֆուտբոլային իր կարիերան Ալուն սկսել է «Օլնե» ակումբում, որտեղ խաղացել է վեց տարի։ Այնուհետև վերադարձել է իր ծննդավայր քաղաքը, հանդես եկել «Վիլպենտ» ակումբի երիտասարդական ակադեմիայի թիմի կազմում։ Ընդ որում՝ խաղացել է արտակարգ եռանդով ու խանդավառությամբ՝ ջանալով արժանանալ հանրահայտ ֆուտբոլային ակումբների ուշադրությանը։ Ի վերջո դա նրան հաջողվել է. Ալու Դիարան հաջողությամբ խաղացել է «Լանս»-ում, Լիոնի «Օլիմպիկ»-ում, «Բորդո»-ում, իսկ 2011 թվականի հուլիսի 4-ին էլ երեք տարով պայմանագիր է կնքել Մարսելի «Օլիմպիկ» թիմի հետ[5]։ Մարզական առաջին խոշոր նվաճումը ձեռք է բերել 2001 թվականին՝ «Բավարիա»-ի կազմում հաղթանակ տանելով միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում։

Ալուի եղբայրներից մեկը՝ Զանկեն, նույնպես ֆուտբոլիստ է[6]։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Ալու Դիարան անցել է մարզչական աշխատանքի։

Մարզական նվաճումներ խմբագրել

Լանս

  • ՈՒԵՖԱ-ի Ինտերտոտո գավաթի խաղարկության հաղթող, 2005[7]

Լիոն

  • Լիգա 1 առաջնության չեմպիոն, 2006–07[8]

Բորդո

  • Լիգա 1 առաջնության չեմպիոն, 2008–09[9]
  • Չեմպիոնների հաղթաավար / Trophée des Champions. 2008, 2009[10][11]

Մարսել

  • Լիգայի գավաթի խաղարկության հաղթող, 2011–12[12]
  • Չեմպիոնների հաղթաավար / Trophée des Champions, 2011[13]

Ֆրանսիայի ազգային հավաքական

  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2006

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Muslim Players in Frence Squad 2012». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Алу Диарра перешёл из «Бордо» в «Марсель»». Чемпионат.com. 4.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  6. «Zanké Diarra, dans l'ombre d'Alou». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  7. «Lens 3-1 Cluj (Aggregate: 4 – 2)». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  8. «Olympique Lyonnais 2006–07». bdfutbol.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «Girondins de Bordeaux 2008-09». bdfutbol.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  10. «BORDEAUX – LYON : LES COMPOS». rmcsport.bfmtv.com. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  11. «Trophée des champions - Bordeaux-Guingamp, les compos». goal.com. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  12. «CdL - Lyon - Marseille, les clés du match». goal.com. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  13. «Résultat et résumé Lille - Marseille, Trophée des Champions, Trophée des Champions, Mercredi 27 Juillet 2011». lequipe.fr. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալու Դիարա» հոդվածին։