Ռուբեն Դիաշ
Ռուբեն Դիաշ (պորտ.՝ Rúben Dias, մայիսի 14, 1997[1], Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Rúben dos Santos Gato Alves Dias | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1997[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||
Համար | 6 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2008 | Էշտրելա Ամադորա | ||
2008-2015 | Բենֆիկա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-ներկա | Բենֆիկա B | 55 | (0) |
2017-ներկա | Բենֆիկա | 25 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Պորտուգալիա Մ16 | 5 | (1) |
2013-2014 | Պորտուգալիա Մ17 | 18 | (0) |
2014-2016 | Պորտուգալիա Մ19 | 21 | (2) |
2016-2017 | Պորտուգալիա Մ20 | 15 | (0) |
2017-ներկա | Պորտուգալիա Մ21 | 4 | (0) |
2018-ներկա | Պորտուգալիա | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Բենֆիկա խմբագրել
Դիաշը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Էշտրելա Ամադորայում, սակայն 2008 թվականին միացել է Բենֆիկայի ակադեմիային[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Բենֆիկա B-ի կազմում նշեց 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Շավիշի դեմ խաղում[4]։ 2016-17 մրցաշրջանում նա օգնեց Բենֆիկա B-ին զբաղեցնել 4-րդ տեղը Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում, և Բենֆիկայի երիտասարդական թիմին՝ հասնել ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթի եզրափակիչ[5]։
Բենֆիկայի առաջին թիմի կազմում իր դեբյուտը Դիաշը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Բոավիշտայի դեմ խաղում[6]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց հոկտեմբերի 18-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[7]։ Բենֆիկայի կազմում իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 29-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[8]։ Պորտուգալիայի Սուպերլիգայում իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 3-ին՝ Ռիու Ավիի դեմ խաղում[9][10]։ 2017-18 մրցաշրջանում Դիաշը անցակցրեց 30 հանդիպում բոլոր մրցաշարերում[11]՝ դառնալով 4 գոլի հեղինակ և ճանաչվելով Պորտուգալիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[12]։
Միջազգային կարիերա խմբագրել
Դիաշը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցեց 2014 թվականի Եվրոպայի առաջնությանը[13]։ 2016 թվականին նա, որպես Մ19 հավաքականի ավագ, մասնակցեց Եվրոպայի առաջնությանը` անցկացնելով 3 հանդիպում[14]։ Մ20 հավաքականի ավագի թևկապով նա մասնացկեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը[15]։
2018 թվականի մարտի 15-ին Դիաշը առաջին անգամ հրավիրվեց Պորտուգալիայի ազգային հավաքական՝ Եգիպտոսի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար, սակայն 4 օր անց ստացավ ծանր վնասվածք՝ դուրս մնալով կազմից[16][17]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Պորտուգալիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[18][19][20]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մայիսի 28-ին՝ Թունիսի դեմ ընկերական խաղում[21][22][23]։ Աշխարհի առաջնությունում Դիաշը չմասնակցեց ոչ մի հանդիպման[24], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[25][26]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[27][28]։
Կարիերայի վիճակագրություն խմբագրել
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[29]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բենֆիկա B | 2015–16 | Սեգունդա Լիգա | 25 | 0 | — | 25 | 0 | |||||
2016–17 | 28 | 0 | 28 | 0 | ||||||||
2017–18 | 1 | 0 | 1 | 0 | ||||||||
Ընդհանուր | 54 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 54 | 0 | ||
Բենֆիկա | 2017–18 | Պրիմեյրա Լիգա | 24 | 3 | 1 | 0 | 2 | 0 | 3 | 1 | 30 | 4 |
2018–19 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 25 | 3 | 1 | 0 | 4 | 0 | 3 | 1 | 33 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 79 | 3 | 1 | 0 | 4 | 0 | 3 | 1 | 87 | 4 |
Նվաճումներ խմբագրել
Անհատական խմբագրել
- Բենֆիկայի տարվա հայտնություն․ 2017[30]
- Պորտուգալիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2017–18[12]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Portugal - Rúben Dias - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Arsenal transfer news: Who is Ruben Dias?». CaughtOffside (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 22. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «GD Chaves - SL Benfica B, Sep 30, 2015 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ UEFA.com. «UEFA Youth League - Salzburg succeed Chelsea as Youth League winners». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Boavista Porto FC - SL Benfica, Sep 16, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «SL Benfica - Manchester United, Oct 18, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Vitória Setúbal FC - SL Benfica, Dec 29, 2017 - Taça CTT - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «SL Benfica - Rio Ave FC, Feb 3, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «SL Benfica Ruben Dias aos 83 SL Benfica 41 Rio Ave FC - SL Benfica». www.slbenfica.pt (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Ruben Dias | Football Stats | Benfica | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 12,0 12,1 «Liga: Rúben Dias vence prémio de jogador jovem do ano | Maisfutebol.iol.pt». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Benfica: Rúben Dias tem entorse e deve parar 15 dias | Maisfutebol.iol.pt». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ IANS (2018 թ․ մարտի 20). «Injured Coentrao, Ruben Dias out of Portugal football squad». Business Standard India. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Portugal drop 10 Euro 2016 winners in World Cup squad». The Independent (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «World Cup 2018: Portugal leave out several Euro 2016 winners». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Ronaldo in, Sanches out of Portugal WC squad». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Rúben Dias makes his debut in the Portugal senior national team as a starter - SL Benfica». www.slbenfica.pt (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Portugal - Tunisia, May 28, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Portugal 2-2 Tunisia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - RUBEN DIAS - Ruben Dias - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Murray, Scott (2018 թ․ հունիսի 30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Rúben Dias». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Gala Benfica 2018». www.slbenfica.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Դիաշը transfermarkt-ում
- Դիաշը soccerbase.com-ում
- Դիաշը WhoScored.com կայքում
- Դիաշը Բենֆիկայի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-07-11 Wayback Machine
- Դիաշը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Դիաշը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-03-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Դիաշ» հոդվածին։ |