Ռեննիկ Դիանա

էստոնացի գեղասահորդուհի
(Վերահղված է Դիանա Ռեննիկից)

Ռեննիկ Դիանա (ռուս.՝ Диана Ренник, մարտի 25, 1985(1985-03-25)[1], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էստոն գեղասահորդուհի, ով հանդես է գալիս զուգասահքում։ Ալեքսեյ Սաքսի հետ նրանք չորս անգամ հաղթել են Էստոնիայի ազգային առաջնությունում։ Թուրինում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղեր 2006-ում նրանք զբաղեցրին 17-րդ տեղը։

Ռեննիկ Դիանա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 25, 1985(1985-03-25)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
160 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սվերդլովսկում` գեղասահքի մարզիչներ Արդո և Յուլյա Ռեննիկների ընտանիքում։ Սահել սկսել է 2,5 տարեկանից։ Խորհրդային Միության փլուզումից հետո հայրը` Արդո Ռեննիկը մեկնել է Ֆինլանդիա` եղբոր մոտ, իսկ երեք տարի հետո նրանց մոտ է մեկնել Դիանան` մոր հետ։ Նոր վայրում ծնողները շարունակում էին իրենց մարզչական աշխատանքները` մարզելով ֆին և էստոնացի մարզիկների, այդ թվում` նաև իրենց դստերը, ով սկսեց մրցաշարերում ներկայացնել Էստոնիան[2]։

2001 թվականին Դիանայի պարազույգն է դառնում Ալեքսեյ Սաքսը, ով նախկինում հանդես էր գալիս մենասահքով։ Նրանք հանդես են եկել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, որտեղ էլ տասնյակում զբաղեցրին երկրորդ տեղը։ 2006 թվականին Ռեննիկը և Սաքսը ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացրին Էստոնիան (առաջինն էին 1936 թվականի էստոնցիների ելույթից հետո), որտեղ էլ զբաղեցրին տասնյոթերորդ տեղը[2][3]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Ալեքսեյ Սաքսի հետ[3]
Իրադարձություն 2001-02 2002-03 2003-04 2004-05 2005-06 2006-07
Ձմեռային օլիմպիական խաղեր 17 
Գեղասահքի աշխարհի առաջնություն 19  18  16  22
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 17  13 12 11 12 14
Գեղասահքի պատանիների առաջնություն 13 15
Գեղասահքի Էստոնիայի առաջնություն 2 1 1 1 1 2
Trophée de France 10
Cup of China|Кубок Китая 9
Мемориал Карла Шефера 9
Nebelhorn Trophy 10
Finlandia Trophy 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  2. 2,0 2,1 «После 70-летнего перерыва на Олимпиаде выступит эстонский дуэт фигуристов». RUS Delfi. 1135593976. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  3. 3,0 3,1 Կաղապար:ISU name
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեննիկ Դիանա» հոդվածին։