Դիանա Գրիգորյան
Դիանա Գոռի Գրիգորյան (ապրիլի 11, 1982, Երևան, Հայաստան), հայ հաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր[1]:
Դիանա Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1982 (38 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սցենարիստ և television personality |
ԿրթությունԽմբագրել
1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը:
1998-2003 թվականներին սովորել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում` իրավագիտություն բաժնում:
ԱշխատանքԽմբագրել
1999 թվականից մինչև այսօր աշխատաում է Արմենիա հեռուստաընկերությունում, որտեղ իրականացրել է բազմաթիվ հեղինակային հաղորդումներ և վարել, նկարահանել ֆիլմեր, հանդիսացել ամենավարկանիշային սերիալների սցենարների հեղինակը, ինչպես նաև պրոդյուսերը:
ՀաղորդումներԽմբագրել
1999-2003 թվականներին հեղինակել և վարել է «Բումերանգ» երաժշտական, ժամանցային հաղորդաշարը[2]։
2004-2008 թվականներին հեղինակել և վարել է «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» հաղորդաշարը։
2013 թվականին հեղինակել և վարել է «Փակագծերից դուրս» հեռուստաշոուն։
2015 թվականին հեղինակել և վարել է «Հայի աչքեր» բարեգործական հեռուստաշոուն[3]։
2019-2020 թվականներին հեղինակել և վարել է «Իմացիր ավելին» հեռուստաշոուն:
ՖիլմագրությունԽմբագրել
- «Ճակատագրի Գերիները», 2007-2008
- «Դժբախտ Երջանկություն», 2008
- «Շփացած Խելագարները», 2009
- «Դիմակահանդես», 2009-2010
- «Դժվար Ապրուստ», 2011-2013
- «Հարազատ Թշնամի», 2013-2015
- «Առաջնորդները», 2015-2017
- «Նռան Հատիկ», 2017-2019
- «Գտնված Երազ», 2019
- «Անհասցե Ծնվածները», 2019-2020
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Diana Grigoryan»։ IMDb։ Վերցված է 2020-07-24
- ↑ ««Հաղորդաշարը պետք է նայել ուրախությամբ, ոչ թե նախանձով». Դիանա Գրիգորյանի «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» վերադառնում է եթեր»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2020-07-24
- ↑ «Հայի աչքեր Թողարկում 1 / Hayi achqer»։ 2015-07-12։ Վերցված է 2020-07-23