«Դժոխք բացյալ», հիսուսյան քարոզիչ Հովհաննեսի գիրքը՝ դժոխային տանջանքների մասին։

Դժոխք բացյալ

Իտալիայից թարգմանել են Մխիթար Սեբաստացու աշակերտները։

Պատմություն խմբագրել

Տպագրվել է 1753 թվականին Վենետիկում՝ Ստեֆանո Օռլանդոյի տպարանում։

Տիտղոսաթերթին՝ «Դժոխք բացեալ. այս է մտածութիւն ի վերայ տանջանացն դժոխոց» (260 էջ, 12o և 6o, 9,2 x 5 սմ)։

1783 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում՝ հայատառ թուրքերեն։ Ա տիտղոսաթերթին՝ «Ճիհէննէմ աչըլմըշ։ Պասմա օլունտու...», Բ տիտղոսաթերթին՝ նույնը (256 էջ, 8o, 11,4 x 6 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։